Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը խմբակցության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հենրիկ Հարթենյանին հորդորել է վայր դնել ավագանու անդամի մանդատը: Այս մասին հունվարի 27-ին տեղի ունեցած խմբակցության հրատապ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանը:
«Այսօր քննարկման ժամանակ խմբակցության անդամները վերահաստատեցին, որ դա մեր արժեհամակարգին հարիր չէ, մեր որդեգրած սկզբունքներին դեմ է: Հավատարիմ մնալով այդ սկզբունքներին, հորդորեցինք պարոն Հարթենյանին, որպեսզի հրաժարվի մանդատից: Նա համաձայնեց»,- ասաց Էյրամջյանը: