Saturday, 20 04 2024
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար

Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց գրիչը. ուր է տանում երրորդ ճանապարհը

Համացանցը «ցնցած» գրիչի պատմության վերաբերյալ որոշակի պարզաբանումներ է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է դարձել կեղծիքով, և կեղծիքով այդ պաշտոնին հայտնված մարդը չի կարող աշխատել, ինչպես չի կարող կեղծիքով որևէ պաշտոն վարել որևէ այլ մարդ: Ու թեև վարչապետ Փաշինյանը փորձել է հիմնավորել և պարզաբանել թե՛ գրիչի պատմության խորհրդանշական ու տողատակային իմաստը, թե՛ վերահաստատել Թովմասյանի հարցում դիրքորոշումը, այդուհանդերձ այդ համատեքստում առավել սուր կամ ընդգծված է դառնում հարցը՝ ինչպե՞ս: Ինչպե՞ս է իշխանությունը պատրաստվում լուծել Հրայր Թովմասյանի հարցը, որտեղ կարծես թե բոլոր շեշտադրումներն արված են վաղուց, և այդ իմաստով հանրության կողմնորոշումներն էլ կարծես թե հստակ են թե՛ Թովմասյանի հեռանալու, թե՛ այդ հարցում իշխանության ոչ իրավացիության կամ որևէ այլ մոտեցման առումով: Եվ մնացել է հարցը՝ ինչպե՞ս է Հրայր Թովմասյանը հեռանալու այն պաշտոնից, որտեղ հայտնվել է կեղծիքով, ինչպես կարծում է Նիկոլ Փաշինյանը:

https://www.youtube.com/watch?v=gu4fpOMXE-M&feature=youtu.be

Ի դեպ, հայտնի է նաև, որ այդ առիթով կա հարուցված քրգործ: Միևնույն ժամանակ, կա ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի մասին օրենքը, որը, սակայն, ավելի շուտ թողնում է բուտաֆորիկ նշանակություն, որովետև շատ դժվար է պատկերացնել, թե ո՞ր դատավորն է այդ օրենքով հեռանալու և փոխելու ՍԴ ստատուս-քվոն, և կա Սահմանադրության փոփոխության գործընթացի մեկնարկը, որտեղ ենթադրվում են կառուցվածքային-ինստիտուցիոնալ փոփոխությամբ լուծման տարբերակներ: Միաժամանակ ակնառու է, որ կա հանրային որոշակի պահանջարկ՝ հարցը կտրուկ լուծելու կապակցությամբ:

Դրան զուգահեռ, նկատելի է նաև այն, որ այդօրինակ լուծումները իշխանության համար կարող են բերել խնդիրներ արտաքին ընկալումների, մասնավորապես Վենետիկի հանձնաժողովի հետ հարաբերության իմաստով: Հատկանշական է, որ ՍԴ շուրջ իրավիճակի նոր սրումը կամ թեժացումը հաջորդում է Վենետիկի հանձնաժողովի հետ Հրայր Թովմասյանի տեսակապին, որ տեղի էր ունեցել օրեր առաջ: Ինչ էր քննարկվել Բուքիքիոյի և մյուս անդամների հետ՝ մանրամասն հայտնի չէ, սակայն հատկանշական է դրանից հետո իրադարձությունների թեժ զարգացումն ու սրված բանավեճը: Դա իշխանության արձագա՞նքն է, որը պայմանավորված է այդ տեսակապին հաջորդած վստահությա՞մբ, թե՞ անվստահությամբ:

Մի բան ակնառու է՝ նոր իշխանությունը չի գնացել Հրայր Թովմասյանին, այսպես ասած, ծառայության վերցնելու առաջարկն ընդունելու ճանապարհով, և Նիկոլ Փաշինյանը գրիչի պատմությունը ներկայացրել է հենց որպես ՍԴ-ն ենթարկեցնելու մտադրության բացակայություն և չի գնում նաև իրավիճակի կամայական հանգուցալուծման ճանապարհով:

Ո՞ւր է տանում երրորդ ճանապարհը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում