Խաբարովսկ-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռն օդանավակայան է վերադարձել ականի մասին կեղծ լուրից հետո, հայտարարել է РИА Новости-ի ներկայացուցիչը:
«1713 չվերթն իրականացնող օդանավը Խաբարովսկից օդ է բարձրացել երկուշաբթի առավոտյան: Օդանավի երկինք բարձրանալուց հետո տեղեկատվություն է ստացվել վտանգի մասին: Անձնակազմը որոշել է հետ վերադառնալ: Ուղեւորները եւ ուղեբեռը կրկնակի կզննվեն»,- ասել է օդանավակայանի ներկայացուցիչը
Օպերատիվ ծառայությունները ստուգել են օդանավը, պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերվել: