Friday, 19 04 2024
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն

Հարավային Կորեայի զինված ուժերը բերվել են մարտական բարձր պատրաստության վիճակի

Այսօր, ինչպես հայտնի է, ԿԺԴՀ-ը հրետակոծման Է ենթարկել Հարավային Կորեայի տարածքային ջրերը եւ Դեղին ծովում գտնվող Յոնհյոնդո կղզին: Այդ մասին հայտնել Է Հարավային Կորեայի զինուժերի շտաբների պետերի կոմիտեի ներկայացուցիչը: Ինչպես տեղեկացնում Է Սեուլը, արձակվել Է 200 արկ: Կղզու բնակիչները տարհանվում են բունկերներ, վիրավորվել Է չորս զինծառայող:
Հարավկորեական հեռուստատեսությունը հաղորդել Է, որ Յոնհյոնդո կղզում 60-ից մինչեւ 70 տուն Է այրվում: Միջադեպի կապակցությամբ Հարավային Կորեայի զինված ուժերը բերվել են մարտական բարձր պատրաստության վիճակի: Հանրապետության ռազմական ինքնաթիռներ են փոխադրվում երկրի ծովափնյա օդանավակայաններ: ԿԺԴՀ-ի կողմից հրետակոծումը տեղի է ունեցել այն պահին, երբ կղզու մերձակայքում ընթանում Էին Հարավային Կորեայի զինված ուժերի ստորաբաժանումների սովորական վարժանքներ: Հարավկորեական կողմը պատասխան կրակ Է բացել:
Հարավային Կորեայի նախագահ Լի Մյոն Բակը պատրաստակամություն Է հայտնել ձեռնարկել բոլոր միջոցները` ԿԺԴՀ-ի հետ ռազմական հակամարտության ծավալում թույլ չտալու համար: Ինչպես հաղորդել է Yonhap գործակալությունը, պետության ղեկավարն այդ մասին հայտարարել է հարավկորեացի զորահրամանատարների հետ անցկացված արտակարգ հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել Է ստեղծված իրադրությունը: Լի Մյոն Բակը նաեւ հայտարարել Է, որ Հարավային Կորեան «պատրաստ Է վճռական ու խիստ պատասխան տալ Հյուսիսային Կորեայի կողմից սադրանքների շարունակվելու դեպքում»:
Հարավային Կորեայի զինված ուժերի հրամանատարությունը կոչով դիմել Է ԿԺԴՀ-ին՝ անհապաղ դադարեցնելու Յոնհյոնդոյի հրետակոծումը: Չինաստանը մտահոգություն է հայտնել Դեղին ծովում ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի միջեւ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: «Մենք հուսով ենք, որ կողմերն ավելի մեծ ջանքեր կգործադրեն` ի շահ տարածաշրջանի խաղաղության եւ կայունության»,-ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է ՉԺՀ-ի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուն Լեյը: Դիվանագետն ընդգծել Է, որ «Չինաստանը հանդես Է գալիս Կորեական թերակղզու խաղաղության ու կայունության օգտին, ինչը համապատասխանում Է բոլոր կողմերի շահերին»:
Ճապոնիայի կառավարությունը Կորեական թերակղզու կոնֆլիկտային իրադրությանը հետեւելու համար վարչապետի դիվանատան աշխատակազմին առընթեր ստեղծել Է հատուկ տեղեկատվական-համակարգող խորհուրդ: ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի միջեւ զինված հակամարտությանը Տոկիոյի պաշտոնական արձագանքն առայժմ չի հետեւել:
Արեւմտյան փորձագետներն այն կարծիքին են, որ ԿԺԴՀ-ի ուժերի կողմից հարավկորեական տարածքի հրետակոծումը կապված է այդ շրջանում Սեուլի զորավարժությունների հետ: Հարավային Կորեայի Արտաքին գործերի եւ Արտաքին առեւտրի նախարարության մի աղբյուր հարավկորեական Yonhap գործակալությանը հայտնել Է, որ Հարավային Կորեան մտադիր Է Դեղին ծովում ստեղծված իրադրության հետ կապված հարցն առաջադրել ՄԱԿ-ում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում