Հունվարի 29-ին և 30-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպումներ կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակը։
Համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ՝ Մնացականյանը հանդիպում կունենա նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ։
Անդրադարձ է կատարվելու ԼՂ խաղաղ կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակի։
https://www.facebook.com/photo.php?fbid=10156497312957434&set=a.10152536710577434&type=3&theater