Friday, 19 04 2024
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա

Մի գրիչի սկանդալ. քաղաքական իրավիճակ՝ դրամատիկ զարգացումներով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեի իր ֆեյսբուքյան գրառումից հետո, որում խոստացել էր Կապանից Երևան հասնելուն պես հրապարակել փաստ այն մասին, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել իրեն, երեկ գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում և գրառմանը կից հրապարակել գրիչի լուսանկար, որը, ըստ վարչապետի, իրեն է նվիրել Հրայր Թովմասյանը։

«Սա Հրայր Թովմասյանի գրիչն է: Երկար ժամանակ մտածում էի՝ այն աղբանոցը նետե՞մ, թե՞ ոչ: Ի վերջո, որոշեցի պահել, որպես իմ տեսած ամենատարօրինակ քծնանքի, շողոքորթության վկայություն:

Վարչապետ ընտրվելուց հետո Հրայր Թովմասյանին առաջին անգամ հանդիպել եմ 2018թ. մայիսին կայացած «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում: Իմ կողքին էր նստած: Ինձ տարօրինակ թվաց պարոն Թովմասյանի ակնհայտ շողոքորթ պահվածքն իմ նկատմամբ, մի մարդու, ում գործողությունների արդյունքում իր երկարամյա քաղաքական թիմը ընդամենը օրեր առաջ ջախջախվել էր: Ինձ դիմում էր բացառապես «պարոն Փաշինյան ջան», «պարոն վարչապետ ջան» ձևերով: Էդ «ջաները» ականջս սղոցում են մինչև հիմա: Ի դեպ, մեր շփման ողջ պատմության ընթացքում այլ կերպ ինձ չի դիմել. բացառապես «ջան»-երով: Հետո՝ հանկարծ հիշեց և կարևոր համարեց ընդգծել, որ Իջևանի փեսա է: Հետո՝ նշում պետք է անեի, գրիչս չէի գտնում, չեմ հիշում՝ ես ուզեցի, թե ինքը նկատեց, որ գրիչ եմ փնտրում, իր այս «էլիտար» գրիչը առաջարկեց: Գրառումներս արեցի, ելույթ ունեցա, ու գրիչն իրեն վերադարձնելու փորձերս պատմություն դարձան: Թե բա՝ դա ձեր գրիչն է, շատ եմ խնդրում վերցրեք, ինչ կլինի և այլն։ Արդեն տեսախցիկների առաջ անհարմար պատմություն էր դառնում: Կարճ ասած՝ այս գրիչը մնաց մոտս որպես «հավատարմության առհավատչյա»: Հիմա մտածում եմ՝ այն ժամանակ գրիչը վերցնելիս ենթագիտակցությունս է աշխատել՝ այսօր «առարկայական փաստ» ունենալու համար:

Ինչևէ, հետո սկսեցին ինձ մոտ ընդունելության գալու հայտերը: Չընդունեցի:

Հետո մոտենում էր հուլիսի 5-ը: Սկսվեցին «մեսիջ-խնդրանքներ», որ այդ օրը մասնակցեմ ՍԴ-ում կայանալիք ընդունելությանը:

Մերժեցի, ընդ որում՝ մի քանի անգամ, որովհետև հասկանում էի, որ ՍԴ-ն օկուպացրած անձը այդպիսով լեգիտիմություն է ուզում ձեռք բերել… Հետո մի քանի անգամ այն մարդը, ում էս վերջերս հղում էր արել, եկել ինձ զեկուցել է, թե բա Հրայրն ասում է՝ ես եմ գրել էս Սահմանադրությունը, ինչու իմ հնարավորությունները վարչապետը չի օգտագործում: Ի պատասխան իրեն առաջարկել եմ գնալ մի հեռու-հեռու տեղ»,- գրել է Փաշինյանը:

Իհարկե, Նիկոլ Փաշինյանի այս գրառումը շատ դժվար է «անհամաչափ ուժեղ հակահարված» անվանել, համենայնդեպս՝ գրիչի պատմությունը չափազանց թույլ է՝ շողոքորթության դրսևորում անվանելու համար։ Եվ անկեղծորեն պետք է ցավ ապրել, որ քաղաքական դիսկուրսի օրակարգը, բովանդակությունն այսպես գահավիժում են՝ իջնելով կենցաղային մակարդակի, անլրջացնելով այն գործընթացները, որոնք տեղի են ունենում ՍԴ-ի շուրջը։

Մյուս կողմից՝ խնդիրը գրիչը չէ, այլ նախկին համակարգի ներկայացուցիչների բարոյական նկարագիրը։ Փաշինյանի գրառումը գուցե ուժեղ չէր՝ քաղաքական առումով, սակայն, մեղմ ասած, բարոյական չեն այս ֆոնին Հրայր Թովմասյանին հերոսացնելու փորձերը, որովհետև նա ակնհայտորեն հին համակարգի հավաքական կերպարներից մեկն է՝ այն համակարգի, որն առանց աչք թարթելու ձգտում էր իր իշխանության ուզուրպացիային ու հավերժացմանը։ Նման տեսակը պատրաստ է շողոքորթելուն, սողալուն՝ անկախ Փաշինյանի պնդումներից կամ դրանց լրջությունից։

Ինչևէ, գրիչի սկանդալը երեկ արագ զարգացում ունեցավ՝ իր մեջ կրելով նաև լյուստրացիոն ակնհայտ բաղադրիչներ։

Օրինակ՝ ինձ համար Փաշինյանի գրառման ամենակարևոր դրվագը ոչ թե գրիչն էր, այլ այն, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը փաստորեն զբաղված է եղել Հրայր Թովմասյանի լոբբինգով, ու բոլոր փաստերի համադրմամբ կարելի է պնդել, որ Վանեցյանը Փաշինյանի թիմում եղել է հին համակարգի շահերի պահապանը։ Թերևս սա էր պատճառը, որ մի քանի օր առաջ Հրայր Թովմասյանը Վանեցյանին խոսելու հորդոր էր արել՝ թերևս ակնկալելով, որ հիբրիդային հեղաշրջման պլանը դեռևս ուժի մեջ է, ու ընդդիմադիր դարձած գեներալը կիսատ է թողել իր անելիքը։

Վանեցյանը երեկ խոսեց ու, ըստ էության, պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ «ազգային անվտանգության նկատառումներից ելնելով»։ Այս խոսքի մեջ, իհարկե, քաղաքական հիմնավորում, մեղմ ասած, չկա, որովհետև ԱԱԾ նախկին տնօրենը դեռ պետք է ապացուցի, թե ինչով որևէ լեգիտիմ իշխանություն կարող է սպառնալ ազգային անվտանգությանն ու շահերին։

Սակայն նույնիսկ սա չէ էականը, այլ լյուստրացիան, որն, ինչքան էլ զարմանալի է, դրսևորվեց գրիչի սկանդալի հետևանքով։ Վանեցյանն ըստ էության «ինքնաբացահայտվեց»՝ նաև այն փուլի կտրվածքով, երբ զբաղեցրել է ԱԱԾ տնօրենի պաշտոնը։ Նա ըստ էության խոստովանեց, որ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ էլ պայքարել է Նիկոլ Փաշինյանի դեմ՝ փաստորեն հաստատելով հիբրիդային հեղաշրջման փաստի գոյությունը։

Հիբրիդային հեղաշրջման մասնակիցները արդեն հրապարակային դրսևորվում են։ Բայց ինչպես ասել եմ, բոլոր դավադրությունների ողնաշարը ջարդված է. երեկ երկրորդ գրառմամբ ազդարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ակնհայտորեն պատասխանելով Արթուր Վանեցյանին, սակայն սա էլ, մեծ հաշվով, իրավիճակ չի փոխում՝ վարչապետին չազատելով քաղաքական պատասխանատվությունից։

Վանեցյանի նշանակումը ԱԱԾ տնօրենի պաշտոնում, մեծ հաշվով, եղել է հեղափոխության թիմի ու հին համակարգի անուղղակի կոմպրոմիսի դրսևորում, ու դրա հետևանքները մենք մեր մաշկի վրա զգում ենք այսօր։ Նիկոլ Փաշինյանը պարտավոր է վերացնել հենց այդ հետևանքները, իսկ գրիչի պատմությունն իրապես երկրորդական է։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում