Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսի և նրա կնոջ՝ Մելինդայի բարեգործական հիմնադրամը որոշել է 10 միլիոն դոլար հատկացնել Չինաստանում և Աֆրիկայի երկրներում կորոնավիրուսների տարածման դեմ պայքարի համար, նշված է հիմնադրամի կայքում:
Տեքստում նշվում է, որ հիմնադիրները որոշել են շտապ գումար ուղարկել վիրուսի տարածումը դեմ պայքարող շտապ օգնության ֆոնդեր: Հատկացված գումարից 5 միլիոնը կուղարկվի Չինաստան, իսկ մյուս 5 միլիոնը՝ Աֆրիկա:
Ներկայումս վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2744-ի, որից 80-ը մահացել է: Վարակման դեպքեր են գրանցվել նաև Հոնկոնգում, Մակաոյում, Թայվանում, Թաիլանդում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Վիետնամում, Սինգապուրում, Նեպալում, Ֆրանսիայում, Ավստրալիայում և Մալայզիայում: