Հունվարի 26-ին հրթիռային հինգ արկ է ընկել Բաղդադում, «կանաչ գոտուց» ոչ հեռու, որտեղ գտնվում է ԱՄՆ դեսպանատունը։ Այս մասին հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը։
Տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել։ Ամերիկյան աղբյուրները հաստատել են հեռուստաալիքին, որ մի քանի արկ է ընկել ԱՄՆ դեսպանատան շենքի վրա։
Agence France-Presse-ի տվյալներով, «կանաչ գոտում» 5 հրթիռ է ընկել։ Այստեղ են գտնվում կառավարական հաստատություններն ու դեսպանատները, այդ թվում ԱՄՆ դեսպանատունը։ Վերջին ամսվա ընթացքում ԱՄՆ դեսպանատունն արդեն մի քանի անգամ է հրթիռակոծության ենթարկվում։