Թռիչքի ժամանակ բռնկված ուղեւորատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Իրանում, հաղորդում է Mehr գործակալությունը:
Գորգանից Թեհրան թռչող օդանավում հրդեհ է բռնկվել կիրակի երկոյան: Ըստ նախնական տվյալների, սկսել է այրվել օդանավի շարժիչներից մեկը: Օդաչուները կարողացել են վթարային վայրէջք կատարել, որի ժամանակ ոչ ոք չի տուժել:
Ավիաընկերության, օդանավի եւ ուղեւորների մասին տեղեկություններ չեն հրապարակվել: