Չինացի վարակաբանները հաստատել են, որ 2019-nCoV կորոնովիրուսի աղբյուրը վայրի կենդանիներն են, որոնց միսը վաճառվել է Ուխան քաղաքի շուկայում: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Մասնագետների խոսքերով, վիրուսը հայտնաբերվել է Ուխանի շուկայում վերցված նմուշներում: Նրա հետքերը եղել են 585 նմուշներից 33-ում:
Չինաստանի իշխանություններն արդեն զգուշացրել են, որ վարակն ավելի արագ տեմպերով է տարածվելու, քանի որ վերջին օրերին մարդուց մարդուն փոխանցվելու վիրուսի հատկությունն ավելի է ուժեղացել:
Վերջին տվյալներով, նոր կորոնովիրուսից մահացել է 57 մարդ, ավելի քան 2000-ը վարակված են: