Արիզոնայի բնակչին տուգանել են նրա համար, որ նա ավտոմեքենան վարել է ուղեւորի նստարանին նստեցնելով արհեստական կմախք, հայտնում է BBC-ն:
62-ամյա տղամարդը կմախքին գլխարկ է հագցրել եւ փաթաթել է շորերով, որ նմանվի իսկական մարդու: Այդպիսով նա երթեւեկել է ուղեւորներով մեքենաների համար նախատեսված հատուկ գոտում:
Վարորդին տուգանել են:
Տեղական ոստիկանությունը տեղեկացնում է, որ տարեկան 7 հազարից ավելի մարդ է տուգանվում հատուկ գոտում խախտումներով երթեւեկելու համար: Հատուկ գոտին նախատեսված է ավտոբուսների, 2 եւ ավելի մարդկանցով մեքենաների համար:
Ավելի վաղ դեպքեր են գրանցվել, որ մարդիկ իրենց կողքին մանեկեններ են դրել հատուկ գոտով երթեւեկելու համար
Think you can use the HOV lane with Skeletor riding shotgun? You’re dead wrong! ☠︎ One of our motor troopers cited the 62-year-old male driver for HOV & window tint violations on SR-101 near Apache Blvd this morning. #NiceTry #YoureNotHeMan #AZTroopers pic.twitter.com/wQYY831mNY
— Dept. of Public Safety (@Arizona_DPS) January 23, 2020