Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանին նվիրած գրիչը, որի գնից Փաշինյանը շոկի մեջ է ընկել, արժե 530 եվրո: Գրիչը Korloff ֆիրմային է պատկանում
Հիշեցնեք, որ Նիկոլ Փաշինյանը իր վերջին ասուլիսի ժամանակ խոսել էր ՍԴ նախագահի մասին և ասել էր, որ նա ամենշաբաթյա ռեժիմով իր ծառայություններն է առաջարկել: Դրանից հետո Հրայր Թովմասյանը հերքել էր այդ պնդումը և ասել, որ 20 օր ժամանակ է տալիս վարչապետին որևէ հիմնավոր ապացույց ներկայացնելու համար: