Չեչնիայում ոստիկաններն ամենաքիչը 25 հոգու են բերման ենթարկել, որոնք կապված են այն կոլաժի տարածմանը, որտեղ հանրապետության առաջնորդ Ռամզան Քադիրովը պատկերված է ուղղափառ եկեղեցականի հանդերձանքով: Այս մասին հայտնում «Кавказ.Реалии»-ն, հղում անելով սեփական աղբյուրը:
Նրա խոսքերով, հունվարի 24-ին եւ 25-ին Շալի քաղաքում 11 հոգի է բերման ենթարկվել, եւս 4-ին բերման են ենթարկել Գերմենչում գյուղում, իսկ 10-ին Կուրչալովյան շրջանում:
Նշվում է, որ բերման են ենթարկվել ոչ միայն նրանք, ովքեր ուղարկել են կոլաժը, այլ նաեւ նրանք, ովքեր ստացել են այն: Նրանց մեջ կան դպրոցականներ, երիտասարդներ՝ 25-30 տարեկան եւ 62-ամյա տաքսիստ:
Ընդ որում ոստիկանությունում բերման ենթարկելու մասին արձանագրություն չի կազմվել: Ըստ տեղեկությունների, բերման ենթարկվածներին ծեծում են: