Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընթերցել է Նիկոլ Փաշինյանի «անհամաչափ հարվածը» և խնդրել մեզ պատրաստել հայցադիմումը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Թովմասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը:
Հիշեցնենք, որ Թովմասյանն ասել էր, որ եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանն արժանահավատ փաստ չներկայացնի, որ ինքն իր ծառայություններն է առաջարկել իշխանությանը, զրպարտության վերաբերյալ հայցով դիմելու է դատարան:
Հիշեցնենք, որ Փաշինյանը Կապանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն առաջարկել է իր ծառայությունները գործող իշխանություններին: