Իսպանական կինոմրցանակաբաշխության Goya Awards – 2020-ի ժամանակ դերասանուհին ներկայացել է Ralph & Russo Haute Couture-ի հավաքածուի երեկոյան շքեղ զգեստով: Զգեստը, որը կազմված էր դիզայներների կողմից ստեղծած կիսաթափանցիկ ցանցից եւ ձեռագործ ծաղիկներից, ընդգծում էր դերասանուհու դեկոլտեն: Նա զգեստը լրացրել էր թանկարժեք ականջօղերով եւ ռուբիններով զարդարված մատանիով: Տպավորիչ կերպարն իզուր չէր ընտրված՝ Պենելոպեին հանձնեցին տարվա գլխավոր արձանիկը՝ Պեդրո Ալմոդովարի «Ցավ եւ փառք» ֆիլմում կերտած դերի համար: Ֆիլմում դերասնուհու խաղընկերն է եղել Անտոնիո Բանդերասը: