Ի՞նչ ձեռքբերումներ եք ունեցել 2019 թվականին, ի՞նչ կառանձնացնեք, ի՞նչ առաջընթացներ են եղել․ «Առաջին լրատվական»-ի հարցին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը պատասխանեց․ «2019 թվականի փոփոխությունները ներկայացնեմ երկու մասով։ Մեկը ինստիտուցիոնալ փոփոխություն էր, որ կարողացանք ավարտին հասցնել, այսինքն՝ նոր կառուցվածք ունեցանք, որն ավելի համահունչ է տնտեսական մրցակցության ներկայիս պահանջներին։ 2019 թվականին դրվեց թվայնացման գործընթացի սկիզբը, որը կավարտենք 2020 թվականին։ Սա ինստիտուցիոնալ փոփոխությունների առումով։
Իսկ գլոբալ մրցակցային աշխատանքի առումով բավականին հետաքրքիր արձանագրումներ եղան։ Մենք ավարտեցինք հինգ շուկաների ուսումնասիրությունը։ Բողոքների քանակը բավականին շատ էր, քան 2018 թվականին, որոնց մի մասն ավարտվեց, մի մասն էլ տեղափոխվեց 2020 թվական։
Խրոնոմետրաժ ենք արել, որպեսզի հասկանանք, թե որ ուղղությամբ է պետք խստացնել, որ ուղղությամբ է պետք ավելի շատ աշխատանք կատարել 2020 թվականին։
Տարվա վերջին ավարտեցինք նաև լաբորատոր մի շարք փորձարկումներ թթվասերի, կարագի ոլորտում, և 2020 թվականի հենց սկզբում մենք դրանց վերաբերյալ որոշումներ կհրապարակենք»։
Մանրամասները՝ տեսանյութում։