Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

2018-ին զինվորը դիրքում «»քֆուրի պատճառով կրակել է ծառայակցի վրա, վերջինս ծանր վիրավորում է ստացել

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Գնել Գասպարյանի նախագահությամբ ավարտվել է Հովհաննես Ս.-ի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 22-ամյա Հովհաննես Ս.-ն՝ պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով՝ շարքային, ընդգրկված լինելով մարտական հերթապահության մեջ, 2018 թվականի սեպտեմբերի 11-ին, ժամը 20-ն անց 20-ի սահմաններում մարտական դիրքի առաջնագծի խրամուղում դիտորդի պարտականությունները կատարելու ժամանակ իր հետ որպես դիտորդ կարգված պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով շարքային Վահե Հ.-ի կողմից քնելու կապակցությամբ վիճաբանել է նրա հետ:

Վահեն նրա հասցեին հայհոյանք է հնչեցրել, վեճը թեժացել է: Հովհաննեսը նույնպես հայհոյանքներ է հնչեցրել Վահեի հասցեին, քաշքշել է նրան, «զույգ ձեռքերով բռնել է Վահեի պարանոցից, սեղմել է, ապա իրեն ամրակցված ինքնաձիգի ապահովիչը դրել է մենահատ կրակոցի դիրքում, լիցքավորել է ինքնաձիգը, փողն ուղղել դեպի Վահեն ու նրան վնաս պատճառելու դիտավորությամբ սեղմել է ձգանը՝ արձակելով երեք մենահատ կրակոց Վահեի ուղղությամբ»:

Արդյունքում Հովհաննեսը Վահեի առողջությանը պատճառել է միջին ծանրության վնաս՝ աջ ձեռքի երկրորդ մատի պատռված վերքի,  ձախ նախաբազկի շրջանի հրազենային, գնդակային միջանցիկ վիրավորման ձևով:

Բացի այդ՝ արձակված կրակոցները դիպել են Վահե Հ.-ի ձեռքին եղած ջերմատեսիլ սարքին, շարքից հանել են այն՝ սարքը դարձրել են ոչ պիտանի հետագա շահագործման կամ վերանորոգման համար:

Հովհաննես Ս.-ն, ըստ մեղադրանքի, ծառայակցի առողջությանը դիտավորությամբ պատճառել է միջին ծանրության վնաս, նաև՝ անզգուշությամբ ոչնչացրել է ռազմական գույք հանդիսացող ջերմատեսիլ սարքը՝ առաջացնելով  ծանր հետևանքներ՝ պետությանը պատճառելով 2 միլիոն 392 հազար 500 դրամին համարժեք գույքային վնաս:

Հովհաննես Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով և 370 հոդվածով:

Որպես խափանման միջոց՝ Հովհաննես Ս.-ի նկատմամբ սկզբում ընտրվել է կալանավորումը, ապա կալանավորումը վերացվել է, նա հանձնվել է հրամանատարության հսկողությանը:

Դատարանում Հովհաննես Ս.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Դատարանը հաշվի է առել, որ Հովհաննես Ս.-ն զորամասի հրամանատարության կողմից բնութագրվում է դրական, նախկինում դատապարտված չի եղել: Որպես պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է գնահատվել առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր ճանաչելը, զղջալը:

Պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ ի հայտ չեն բերվել:

Հովհաննես Ս.-ն մեղավոր է ճանաչվել մեղսագրված արարքների համար և վերջին հաշվով դատապարտվել է 2 տարի ազատազրկման: Այս պատժին հաշվակցվել է նախնական կալանքի տակ գտնված ժամկետը՝ 2018 թվականի սեպտեմբերի 12-ից մինչև  2019 թվականի մայիսի 11-ը՝ 7 ամիս 29 օր:

Հովհաննես Ս.-ի նկատմամբ կիրառվել է Համաներման ակտի համապատասխան դրույթը, և նա ազատվել է պատժի կրումից:

Հովհաննես Ս.-ից կբռնագանձվի 2 միլիոն 392 հազար 500 դրամ՝ որպես հանցագործության հետևանքով պետությանը անմիջականորեն պատճառված գույքային վնասի հատուցում:

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում