Friday, 29 03 2024
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

2019թ. հիմնական ձեռքբերումը ՊԲ առջև դրված գլխավոր խնդրի արդյունավետ կատարումն է. Կարեն Աբրահամյանն ամփոփել է բանակային տարին

2019 թվականի հիմնական ձեռքբերումը, անշուշտ, Պաշտպանության բանակի առջև դրված գլխավոր խնդրի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանի պաշտպանության արդյունավետ կատարումն է, և, որպես արդյունք, մեր ժողովրդի համար ևս մեկ խաղաղ ապրելու և արարելու տարի: Այս մասին ասել է ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը՝ ամփոփելով 2019թ. բանակային տարին:

Նրա խոսքով՝ այդ ձեռքբերումների հետևում ՊԲ ողջ անձնակազմի ամենօրյա քրտնաջան աշխատանքն է:

«Ձեռքբերումները կարելի է նշել գոհացուցիչ, սակայն նշում եմ, որ կա շատ աշխատանք՝ տարբեր ուղղություններով»,- հավելել է Աբրահամյանը:

Ինչ վերաբերում է մարտական հերթապահությանը, հավելել է, որ այդ ոլորտում մեծածավալ աշխատանքներ են իրականացվել:

«Առաջին հերթին ես ուզում եմ նշել՝ հիմնական դրված նպատակ էր դրված բարձրացնել մեր զորքի անվտանգությունը և բարելավել կենցաղային պայմանները: Տարվա ընթացքում մի շարք զորամասերում բարելավվել են կենցաղային պայմանները, մենք ապահովել ենք մարտական դիրքերը խմելու ջրով, և բոլոր զորամասերում, մանավանդ մարտական հերթապահության կրման ժամանակ, պարենային ապահովման մասով բարելավվել է սննդի տեսականին:

ՊԲ հրամանատարը կարևորել է տեխնիկական հագեցվածության աստիճանի բարձրացման ցուցանիշները, որը հեշտացրել է ու իջեցրել անձնակազմի ծանրաբեռնվածության աստիճանը: Կառուցվել են ապաստարաններ, գետնատնակներ:

«Կապի համակարգում ստացել ենք այն ցուցանիշները, որն ապահովում է մեր հրամանատարության կողմից լիարժեք իրականացնել մարտական հերթապահության ղեկավարումը: Որակական զարգացում է ունեցել տարվա ընթացքում ՀՕՊ համակարգը»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է բանակի բարոյահոգեբանական վիճակին, ասել է, որ այս ոլորտում ունենք նվաճումներ:

«ՊԲ ողջ ընթացքում այս կարգի ցուցանիշներ չենք ունեցել»,- ասել է նա՝ հավելելով, որ այդ ոլորտում անելիքները շատ են:

Նրա խոսքով՝ բանակի ողջ անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը կայուն է, և իրենք պատրաստ են կատարել իրենց առջև դրված մարտական խնդրի կատարմանը:

Ինչ վերաբերում է հրադադարի ռեժիմի խախտումների քանակի մեջ զգալի նվազմանը, ՊԲ հրամանատարը ասել է հետևյալը.

«Առաջինը, որպես գործոն, քաղաքականն է: Քաղաքական գործոնի շրջանակում կառանձնացնեմ համագործակցության մեր ոլորտում աշխատանքը Մինսկի խմբի համանախագահների հետ: Ուզում եմ նշել, որ 2019թ. այս հանդիպումների և դիտարկումների, մոնիթորինգների անցկացման, նույնպես նախադեպ չի ունեցել: Այստեղ կուզենայի նշել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հանդիպումներում ձեռք բերված այդ պայմանավորվածությունները: Որպես ռազմական գործոն՝ կնշեի մեր առաջապահ զորքի զգոն իրականացված ծառայությունը: Երկրորդն առաջնագծում իրականացված տեխնիկական հագեցվածության աստիճանի բարձրացումն է»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում