Friday, 19 04 2024
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են

Փաշինյանի արձագանքը ադեկվատ էր․ հայ-նիդերլանդական հարաբերությունները թևակոխում են ակտիվ զարգացման փուլ

Հայ և նիդերլանդացի ժողովուրդներին իրար կապող ընդհանրությունները մի քանիսն են։ Առաջին հերթին՝ քրիստոնեական հավատն ու արժեհամակարգն է, որին Նիդերլանդների առաջատար քաղակական ուժերը մեծ կարևորություն են տալիս։ Բացի այդ, երկու երկրները կարող են զարգացնել երկկողմ հարաբերությունները մի քանի առանցքային ոլորտներում՝  գյուղատնտեսություն, բարձր տեխնոլոգիաներ, դատաիրավական բարեփոխումներ, զբոսաշրջություն և այլն։

Հայաստանն ու Նիդերլանդները ակտիվ քայլեր են ձեռնարկում երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ։ Շուտով Հայաստանում կբացվի Նիդերլանդների Թագավորության (ՆԹ) դեսպանություն՝ համաձայն նախորդ տարվա վերջին հյուսիսեվրոպական այս երկրի խորհրդարանի կողմից ընդունված որոշման։ Իսկ անցնող շաբաթվա ընթացքում՝ հունվարի 22-23-ը, պաշտոնական այցով Երևանում էր ՆԹ արտաքին գործերի (ԱԳ) նախարար Ստեֆ Բլոկը: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին այս տարի պաշտոնական այցով կմեկնի Նիդերլանդներ։

Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Նիդերլանդների հետ անկախության վերանվաճումից անմիջապես հետո՝ 1992 թ․  հունվարի 30-ին։ Բայց գրեթե 30 տարվա պատմության ընթացքում բարձր մակարդակի այցեր երկու կողմերի միջև, ըստ էության, չեն եղել։ Եվ հատկանշական է, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ սա Նիդերլանդների արտգործնախարարի առաջին այցն էր Հայաստան։ ԱԳ նախարար Ստեֆ Բլոկը Երևանում այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հանդիպում է ունեցել իր հայաստանցի գործընկերոջ՝ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ՝ վերջինիս հանձնելով Երևանում Նիդերլանդների դեսպանություն բացելու վերաբերյալ պաշտոնական դիմումը։ Հետո արտգործնախարարները հանդես են եկել համատեղ ճեպազրույցով մամուլի ներկայացուցիչների հետ։ Հոլանդիայի արտգործնախարարն ասել է, թե իր այս այցով ցանկանում է ընդգծել Նիդերլանդների ու Հայաստանի գերազանց հարաբերությունները։ Նաև նշել է, որ իր երկիրը հետևում է Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին։ Նկատելով, որ Հայաստան է եկել Թավշյա հեղափոխությունից մեկուկես տարի անց, Բլոկը ավելացրել է, որ տպավորված է Հայաստանի քաղաքական փոփոխություններով, և ողջունել է օրենքի գերակայության հաստատման ու կոռուպցիայի դեմ պայքարում ձեռք բերված հաջողությունները։

Նիդերլանդների ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությանը ընդունել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ վստահություն հայտնելով, որ պարոն Բլոկի այցը նոր ազդակ կհաղորդի հայ-նիդերլանդական հարաբերությունների զարգացմանը։ Կարևորելով բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը՝ վարչապետը հավելել է, որ այս տարի նախատեսվում է նաև իր պաշտոնական այցը Նիդերլանդներ, ինչը դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր կլինի Հայաստանի ղեկավարի առաջին այցը այդ երկիր:

Մեր կողմից ավելացնենք, որ ՀՀ ԱԳՆ-ի տվյալների բազայում նշված է, որ նախկինում Հայաստանի նախագահների կողմից այցեր Նիդերլանդների Թագավորություն եղել են։ Մասնավորապես, 1997 թ․-ին Նիդերլանդներ է այցելել ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ 2014 թ․ մարտին աշխատանքային այցով այդ երկրում է եղել նաև 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Ըստ ամենայնի, վարչապետ Փաշինյանը նկատի ունի, որ իր առաջիկա այցը լինելու է Հայաստանի ղեկավարի առաջին պաշտոնական այցը Նիդերլանդների Թագավորություն։

Այսպիսով, երկու կողմերն էլ նկատելիորեն ակտիվացրել են իրենց քայլերը հայ-նիդերլանդական հարաբերությունների զարգացման ուղղությամբ։ Պետք է նկատել, որ հատկապես վերջին շրջանում այս ուղղությամբ շատ ակտիվ ջանքեր է գործադրում Հայաստանի դեսպանությունը՝ դեսպան Տիգրան Բալայանի գլխավորությամբ։ Ակտիվ է նաև տեղի հայ համայնքը։ Բայց նախ և առաջ պետք է հասկանալ, թե առհասարակ ի՞նչ հետաքրքրություններ ունի հյուսիսեվրոպական թագավորությունը Հայաստանում և ինչո՞վ է պայմանավորված մեր երկրի հանդեպ հետաքրքրության աճը։ Որքանո՞վ է դա կապված Հայաստանում տեղի ունեցած քաղաքական հեղափոխության և ժողովրդավարացման գործընթացի հետ։ Եվ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող կոնկրետ ի՞նչ ոլորտներ կան, որտեղ երկու երկրները կարող են զարգացնել երկկողմ համագործակցությունը։

Առաջին հերթին կարելի է նշել գյուղատնտեսության ոլորտը, որի առաջատարներից է Նիդերլանդները աշխարհում։ Երկրորդը՝ բարձր տեխնոլոգիաները, որոնք, ինչպես հայտնի է, շատ արագ են զարգանում Հայաստանում, և Նիդերլանդների ԱԳ նախարարն էլ Երևանում ասել է, որ տպավորված է այս ոլորտում Հայաստանի ունեցած առաջընթացով։

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը իր հերթին ավելացնում է, որ Նիդերլանդները կարող է լուրջ աջակցություն ցուցաբերել դատաիրավական համակարգի բարեփոխումներին, որն այսօր ներհայաստանյան բարեփոխումների ամենասուր հարցերից է։

Եվ բացի այդ, Նիդերլանդները ակտիվ խաղացող է Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրում և առհասարակ Եվրոպայում ու կարող է աջակցություն ցուցաբերել Հայաստան-Եվրամիություն հարաբերություների զարգացմանը։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։

– Պարոն Գրիգորյան, ընդհանուր առմամբ ի՞նչ նշանակություն ուներ Նիդերլանդների ԱԳ նախարարի այցը Հայաստան, և ինչո՞վ է պայմանավորված Նիդերլանդների հետաքրքրությունը Հայաստանի նկտամամբ, այդ թվում՝ Երևանում դեսպանություն բացելը։

– Միայն մեկ գործոնով չէ պայմանավորված։ Մի քանի գործոններ կան։ Օրինակ, Արևելյան գործընկերության (ԱրլԳ) ծրագիրը։ Սա Եվրամիության գլխավոր ծրագիրն է, որի շրջանակներում ԵՄ-ն աշխատում է հետխորհրդային 6 երկրների (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա և Բելառուս) հետ։ 2008-2009 թթ․ գործարկված այս ծրագրի շրջանակներում ակտիվություն են դրսևորում ԵՄ-ի մի շարք անդամ պետություններ, և Հոլանդիան նրանց թվում է։ Ուրեմն գործոններից մեկը կապված է ԱրլԳ ծրագրի հետ, որի միջոցով Նիդերլանդները նշված 6 երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ ի սկզբանե ակտիվ աշխատում էր։

Երկրորդ գործոնը․ պարզվում է, որ նշված 6 երկրներից միայն Հայաստանում է, որ Նիդերլանդները չունի դեսպանատուն։ Եթե ԱրլԳ ծրագիրը կարևոր է Նիդերլանդների համար և նա օգնում է ԱրլԳ անդամ 6 երկրներին, ապա շատ տրամաբանական է, որ նա բոլոր երկրներում ունենա դիվանագիտական ներկայացուցիչներ։ Միակ երկիրը, որտեղ Նիդերլանդները դեսպանություն չունի, Հայաստանն է, և այս բացը նրանք որոշել են փակել։

Երրորդ գործոնը հայկական համայնքի գործոնն է Նիդերլանդներում։ Շատերը չգիտեն, բայց պետք է ասեմ, որ այս երկրում ձևավորվել է շատ ուժեղ հայկական համայնք, այսինքն՝ հայեր, ովքեր օրինական ապրում են Հոլանդիայում, բիզնես ունեն, լավ դիրքեր են զբաղեցնում։ Բավական ազդեցիկ համայնք է, որը շատ լուրջ լոբբիստական աշխատանք է իրականացրել, որպեսզի դեսպանությունը բացվի և Նիդերլանդները աջակցի Հայաստանին։

Չորորդ գործոնը հոլանդական երկու կուսակցություններն են։ Նիդերլանդների խորհրդարանում բոլորը կողմ քվեարկեցին, որ Հայաստանում դեսպանություն բացվի։ Բայց քաղաքական երկու ուժեր՝ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը և Քրիստոնեական դաշինքը, որոնք հիմնված են քրիստոնեական արժեհամակարգի վրա, հատուկ աջակցում են Հայաստանին՝ որպես քրիստոնյա երկրի։ Այս գործոնն էլ շատ մեծ դեր խաղաց։ Եվ այս կուսակցություններն իրենց խորհրդարանում կան ու մեծ ազդեցություն ունեն։

Հատուկ նշեմ, որպեսզի ավելի պարզ լինի, թե ինչքան մեծ է քրիստոնեության գործոնը Նիդերլանդներում։ Երբ քննարկվում էր Եվրամիության սահմանադրությունը և ծրագրվում էր ընդունել այն, ԵՄ-ի երկու անդամ երկրներ՝ Լեհաստանը ու Նիդերլանդները, վետո կիրառեցին, և սահմանադրությունը չընդունվեց։ Ո՞րն էր նրանց գլխավոր դիտողությունը։ Նրանք ասում էին՝ այդ դաշինքը պիտի լինի քրիստոնյա ժողովուրդների վրա հիմնված դաշինք։ Եվ սահմանադրությունը չընդունվեց։ Սա նշանակում է, որ Նիդերլանդների քաղաքական ուժերի համար շատ կարևոր է, որ Հայաստանը քրիստոնյա երկիր է։

Եվ վերջին՝ հինգերորդ գործոնը․ Նիդերլանդներում իրոք ակտիվ է աշխատում Հայաստանի դեսպանը։ Սա էլ կարևոր գործոն է, երբ քո երկրի ներկայացուցիչը ակտիվ է աշխատում։

– Պարոն Գրիգորյան, Դուք, որպես մասնագետ, շատ լավ գիտեք 2018 թ․ Թավշյա հեղափոխությունը։ Նաև գիրք եք գրել այդ թեմայով։ Ի՞նչ եք կարծում, Նիդերլանդների այս հետաքրքրությունը որքանո՞վ է պայմանավորված նաև Հայաստանի ժողովրդավարացման գործընթացներով:

– Միգուցե այդ գործոնը ևս աշխատել է, բայց պետք է ասել, որ մինչ այդ էլ Նիդերլանդները լրջագույն ծրագրեր է իրականացրել մեր երկրում, և շատ հեշտ է ստուգել իմ խոսքերը։ Իրենք այստեղ ունեն մշտական խումբ, որն օգնում է Հայաստանին գյուղատնտեսական ոլորտում, փոքր բիզնեսին, զբոսաշրջությանը և այլն։ Սա մշտական խումբ է, որը 2014 թվականից այստեղ աշխատում է։ Նիդերլանդները նաև բավական լուրջ գումարներ է տրամադրել հասարակական կազմակերպություններին։ Այսինքն՝ վերջին ժամանակվա էֆեկտը չէ, բայց պարզ է, որ հեղափոխությունը, նոր միտումներն էլ իրենց դերը խաղացել են։

– Իսկ ընդհանուր պատկերացում ունե՞ք, թե, օրինակ, ո՞ր ոլորտները կարող են երկկողմ հետաքրքրություն առաջացնել հայ-նիդերլանդական հարաբերություններում։

– Նիդերլանդների առաջնահերթությունը, ինչում իրենք ուժեղ են, հենց գյուղատնտեսության զարգացմանը և երկրորդը՝ դատաիրավական համակարգի բարելավմանը աջակցելն է։ Նրանք և՛ առաջին, և՛ երկրորդ ոլորտներում պաշտոնապես լուրջ ներդրումներ են անում։

– Եվ հատկապես դատաիրավական համակարգի բարեփոխումների հարցն այսօր շատ արդիական է մեր երկրի համար։

– Այո։ Այս երկու ոլորտներում իրենք Եվրոպայում, այսպես ասած, «գրանդ» են։ Այդ իսկ պատճառով նրանք արդեն վաղուց ֆինանսական ներդրումներ են անում։ Հիմա՝ դեսպանության բացումից հետո, բնականաբար, դա ավելի կինտենսիվանա։

– Իսկ ընդհանրապես քաղաքական, տնտեսական ի՞նչ կշիռ ունի Նիդերլանդները Եվրոպայում, և եթե խոսում ենք Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին, որոնք կարևոր առաջնահերթություն են Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում, ապա որքանո՞վ կարող է Ամստերդամը աջակցել Հայաստան-ԵՄ փոխգործակցության զարգացմանն ու ընդլայնմանը։

– Նիդերլանդները մեզ աջակցում են և՛ երկկողմ, և՛ բազմակողմ ձևաչափերով։ Այսինքն՝ Նիդերլանդների կառավարությունը որոշում է ընդունում Հայաստանին աջակցելու, ասենք, դատաիրավական համակարգի բարեփոխումների, գյուղատնտեսության, զբոսաշրջության կամ այլ ոլորտներում։ Բացի այդ, նրանք նաև Եվրամիության միջոցով են աջակցում։ Ի՞նչ է նշանակում ԵՄ-ի միջոցով․ դուք հավանաբար գիտեք, որ ԵՄ-ում կան շատ տարբեր ծրագրեր, այդ թվում՝ ԱրլԳ ծրագիրը, «Հորիզոն 2020»-ը և այլն։ Նիդերլանդները կարող է աջակցել մեզ այդ տարբեր ծրագրերի միջոցով, քանի որ երբ ասում ենք ԵՄ ծրագիր, ի վերջո, այդ ծրագրի հիմքում եվրոպական այս կամ այն երկրի աջակցությունն է։ Այս իմաստով՝ այո՛, Նիդերլանդները կարող է կարևոր դեր խաղալ։ Այլ խոսքերով՝ Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրված շրջանակային համաձայնագրում կան մի քանի կետեր, հատվածներ, որոնց առնչությամբ Նիդերլանդների դերը և՛ հիմա է մեծ, և՛ կարող է հետագայում ընդլայնվել։ Հետևաբար, մենք պիտի ձգտենք, որ Նիդերլանդների աջակցությունը ԵՄ-ի շրջանակներում ուժեղանա։

– Իսկ ի՞նչ կասեք վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա այցի մասին։ Նիդերլանդների ԱԳ նախարարին ընդունելով՝ նա ասել է, որ այս տարի պաշտոնական այցով լինելու է Նիդերլանդներում: Ի՞նչ ուղերձ է պարունակում Փաշինյանի այս հայտարարությունը։

– Ես կարծում եմ՝ դա պատասխան ադեկվատ քայլ էր։ Բնականաբար, ճիշտ է ուշադրություն դարձնել հատկապես եվրոպական այն երկրներին և այցելություն կատարել այն երկիր, որն ակտիվ աշխատում է մեզ հետ և պատրաստ է իրականացնել ծրագրեր մեր երկրում, պատրաստ է լոբբիստական աշխատանք տանել մեզ համար ԵՄ-ում։ Եվ սա ադեկվատ արձագանք էր Նիկոլ Փաշինյանի կողմից։ Նիդերլանդները ցույց տվեց իր վերաբերմունքը, շահագրգռվածությունը սերտացնելու փոխհարաբերությունները, և պարզ է, որ դու պետք է արձագանքեիր։ Ուրեմն ճիշտ է արել, որ արձագանքել է։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում