ՀՀ ԱԳՆ-ն իր թվիթերյան միկրոբլոգում ցավակցություն է հայտնել Թուրքիային ավերիչ երկրաշարժի կապակցությամբ։
«Խորապես ցավակցում ենք Էլյազիգում նախօրեին տեղի ունեցած սարսափելի երկրաշարժի հետևանքով մահացածների ընտանիքներին, տուժածներին մաղթում շուտափույթ ապաքինում և Թուրքիայի վնասված շրջանների վերականգնում»,- ասված է գրառման մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 31-ի:
Հիշեցնենք, որ երկրաշարժի ցնցումները զգացվել են նաև Իսրայելում, Իրաքում և Սիրիայում։ Էպիկենտրոնումստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ:
Աշխարհի մի շարք երկրներ Թուրքիային օգնություն են առաջարկել:
We express our deepest condolences to the families of the victims following yesterday's terrible #earthquake in #Elazıg & wish speedy recovery to the injured and rehabilitation of affected areas of #Turkey. pic.twitter.com/KP3L5vpfan
— MFA of Armenia🇦🇲 (@MFAofArmenia) January 25, 2020