Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

ԱԱԾ տնօրենի ու ոստիկանապետի անուները հայտնի՞ են

ՀՀ ոստիկանության և ազգային անվտանգության համակարգերի ու վարչապետի միջև կա լիարժեք, փոխադարձ վստահություն, բայց դա չի նշանակում, թե այդ կառույցների աշխատանքն անթերի է․ Կապանում լրագրողների հետ երեկվա հանդիպմանը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ԱԱԾ-ի և Ոստիկանության ղեկավարները ժամանակավոր պաշտոնակատարներ են, և երբ է պատրաստվում նշանակումներ անել:

«Այդպիսի ավանդույթ կա և՛ Ոստիկանությունում, և՛ ԱԱԾ-ում՝ եթե որևէ մեկը նշանակվում է տնօրենի կամ պետի ժամանակավոր պաշտոնակատար, ինքը, սովորաբար, պաշտոնակատար լինելու ընթացքում աշխատում է իր տեղակալի աշխատասենյակում: Երբ ես Էդուարդ Մարտիրոսյանին և Արման Սարգսյանին նշանակել եմ այդ պաշտոններում, ինքս անձամբ երկուսին էլ ուղեկցել եմ ղեկավարների աշխատասենյակներ, դուռը բացել եմ, և ասել եմ, որ աշխատեն ղեկավարների աշխատասենյակներում»,-ասել է Փաշինյանը և հավելել, թե ԺՊ-ներ նշանակելով՝ չի գնացել այլ թեկնածուներ փնտրելու:

«Այսինքն՝ այս պայմանը չի փոխվել, և դա է պատճառը, որ այդ կարգավիճակում իրենք լիարժեք աշխատում են: Ոստիկանությունում մենք մասշտաբային ռազմավարական բարեփոխումներ ենք սկսում, ԱԱԾ-ում էլ ենք մասշտաբային բարեփոխումներ սկսում, և այդ բարեփոխումների արդյունքում և՛ Ոստիկանությունը, և՛ ԱԱԾ-ն լիարժեք դառնալու են շատ ավելի ուժեղ, շատ ավելի պրոֆեսիոնալ կառույցներ և ժողովրդավարական իրավակարգի հենասյուները»,-ասել է Փաշինյանը՝ նշելով, թե այս պահի դրությամբ երկու կառույցների ԺՊ-ները արդարացրել են իրենց:

Բնականաբար, վարչապետի երեկվա պատասխանները գրեթե կասկած չեն թողնում, որ հենց Էդուարդ Մարտիրոսյանն ու Արման Սարգսյանն են նշնակվելու համապատասխանաբար ԱԱԾ տնօրեն ու ոստիկնապետ, մանավանդ, որ ասուլիսում Փաշինյանը մի քանի անգամ ուղղակի կամ անուղղակի արձանագրեց, որ երու ԺՊ-ներն ակտիվ դերակատարություն են ունեցել հիբրիդային հեղաշրջման փորձի վիժեցման գործընթացում։

Այս պահին, իհարկե, այնքան էլ ակնհայտ չեն այն բարեփոխումները, որոնք իրականացվում են ԱԱԾ-ում և ոստիկանությունում՝ հատկապես, որ հանցավորության աճի պայմաններում հասարակությունն ու փորձագիտական շրջանակները հաճախ են բարձրաձայնում իրավապահ մարմինների «անատամ» գործունեության մասին։

Նիկոլ Փաշինյանի կադրային հնարավոր նշանակումները միանշանակ չեն ընդունվելու անգամ նրա համակիրների կողմից՝ ինչպես միանշանակ ընկալում չեղավ Արթուր Վանեցյանի ու Վալերի Օսիպյանի նշանակումների դեպքում։ Ցավոք, այն օրերի հոռետեսական կանխատեսումներն իրականություն դարձան, դեռ ավելին՝ պարզվեց, որ, մասնավորապես՝ Վանեցյանն ակտիվ մասնակցություն է ունեցել հիբրիդային հեղաշրջման փորձի կազմակերպմանը։

Ո՞րն է երաշիքը, որ այսօրվա համակարգը՝ առանց էական կառուցվածքային բարեփոխումների, ֆունկցիոնալ ռեստարտի, չի ծնելու նոր «Վանեցյաններ» ու «Օսիպյաններ»։

Անկեղծ ասած՝ որևէ երաշխիք չկա, մանավանդ, որ վերջին շրջանում հաճախ ենք նկատում, թե ինչպես են ԱԱԾ գործողությունենրում նկատվում երանգներ, որոնք բնորոշ են ԿԳԲ-ին կամ ականատեսն ենք լինում ոստիկանության «մենթական» դրսևորումներին։ Նիկոլ Փաշինյանն, ամեն դեպքում, որոշեց չգնալ ինստիտուցիոնալ արմատական լուծումների, ինչի հետևանքով այդպես էլ քաղաքացիական չդարձան ԱԱԾ տնօրենի ու ոստիկանապետի պաշտոնները։ Այս համակարգերում ստատուս-քվոյի պահպանումը հույսեր չի ներշնչում, որ հնարավոր են մասշտաբային որակական փոփոխություններ ու մեծանում են ռիսկերը, որ ամիսներ կամ տարիներ անց ապրելու ենք հերթական հիասթափությունը մարդկանցից, որոնք ոչ միայն մսխել են հեղափոխության օրակարգը, այլ՝ որոշ դեպքերում, նպաստել են դրա տապալմանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում