Friday, 29 03 2024
13:00
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում

Ոչ թե կառավարման մոդելն էր պատճառը, այլ Սերժ Սարգսյանի դատապարտելի մտադրությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառել է վերադարձը կառավարման կիսանախագահական համակարգին: Այս մասին նա խոսել է այսօր Կապանում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ։

Փաշինյանի խոսքով՝ կիսանախագահական համակարգը անպատասխանատու կառավարման համակարգ է և այս տարբերակը Հայաստանի համար պետք է բացառել: Փաշինյանի խոսքով, կիսանախագահական համակարգն է եղել կառավարման համակարգի ձախողման հիմնական պատճառը:

«Կամ պետք է լինի ամբողջական նախագահական կամ ամբողջական խորհրդարանական համակարգ: Իմ կարծիքով, կառավարման համակարգ չպետք է փոխենք առնվազն այնքան ժամանակ մինչև չենք համոզվել, այս կառավարման համակարգը մեզ համար խնդիր է»:

Վարչապետի խոսքով՝ սահմանադրական փոփոխությունների նպատակն է դատական համակարգի համապատասխանեցումը այսօրվա իրողություններին՝ ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը:

Իրավաբան, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Նորիկ Եղիազարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իրենց կուսակցությունը կողմ է կա՛մ նախագահական, կա՛մ կիսանախագահական կառավարման մոդելին։

«Ես նախապատվությունը տալիս եմ պետական կառավարման մաքուր նախագահական մոդելին, որի պարագայում մենք վարչապետի պաշտոն չենք ունենում, Հանրապետության նախագահը միաժամանակ գործադիր իշխանության ղեկավարն է, ինքն է ձեւավորում կաբինետը, պատասխանատվություն կրում դրա համար։ Դա նախ եւ առաջ պետական ապարատի արդյունավետ կրճատում է նշանակում»,- ասաց մեր զրուցակիցը։ Իսկ կառավարման խորհրդարանական մոդելը նա համարում է ամենաանարդյունավետը։ Ըստ Նորիկ Եղիազարյանի՝ այդ մոդելը նշանակում է իշխանության բեւեռացում, որի պարագայում չեն կարող արդյունավետ եւ հավասարակշիռ հարաբերություններ ձեւավորվել օրենսդիր եւ գործադիր իշխանությունների միջեւ։

«Եթե գործադիր իշխանությունը կազմավորվում է օրենսդիր իշխանության կողմից, կարող է նրա կողմից հետ կանչվել, վարչապետին կարող է անվստահություն հայտնվել, այսինքն՝ կառավարությունը գտնվում է օրենսդիր իշխանության ենթակայության ներքո, ապա նրանց միջեւ չի կարող նորմալ զսպումների եւ հակակշիռների մեխանիզմ գործել»,- արձագանքեց Նորիկ Եղիազարյանը։

Նկատեցինք, որ կիսանախագահական համակարգի դեպքում Հայաստանում երբեւէ տեղի չունեցավ իշխանափոխություն, ՀՀ նախագահի կեղծված ընտրությունների դեմ զանգվածային բողոքի ցույցերը ճնշվում էին, իսկ խորհրդարանական կառավարման մոդելին անցնելուց հետո տեղի ունեցավ թավշյա հեղափոխություն, Սերժ Սարգսյանն էլ հրաժարական տվեց։

«Այո՛, տեղի ունեցավ թավշյա հեղափոխություն, բայց դա բացարձակ կապ չունի կառավարման մոդելի փոփոխության հետ։ Դա կապ ունի նրա հետ, որ Սերժ Սարգսյանն իր համար գրեց Սահմանադրությունը, որ դառնա վարչապետ։ Ոչ թե կառավարման մոդելն էր իշխանափոխության պատճառը, այլ տվյալ պահին իր լիազորություններն ավարտած Սերժ Սարգսյանի դատապարտելի մտադրությունները։ Նախկին համակարգը բռնատիրական էր, հասարակությունը որքան ընդվզում եւ ուզում էր փոխել այն՝ չէր ստացվում, բիրտ ուժով ճնշվում էր»,- ասաց նա։

Նորիկ Եղիազարյանը կարծում է, որ կառավարման խորհրդարանական մոդելը բնորոշ է այլ երկրների, բայց ոչ մեր երկրին։

«Մեր ժողովրդի մտածելակերպից ելնելով՝ արդյունավետ կարող է լինել միայն նախագահական կառավարման մոդելը, որի դեպքում իշխանության երկու ճյուղերը՝ օրենսդիր եւ գործադիր, ընտրվում են ժողովրդի կողմից ուղղակի ընտրությունների միջոցով։ Ուղղակի ընտրության միջոցով պետք է ընտրվի նաեւ դատական իշխանության բարձրագույն մարմինը՝ Սահմանադրական դատարանը։ Այդ դեպքում կարող են լինել զսպումների եւ հակակշիռների մեխանիզմներ»,- նշեց իրավաբանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում