Նորվեգական նավթի խմբաքանակի առաջին մասը առաքվել է Բելառուսի «Նավթան» գործարան, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Այս մասին տեղեկացնում է «Բելնեֆտեխիմ» կոնցեռնը:
Մոտ 3,5 հազար տոննա նավթ երկաթուղով առաքվել է Նովոպոլոցկ կայարան:
Նորվեգական նավթի ամբողջ խմբաքանակը, որը կկազմի 80 հազար տոննա, կժամանի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում: