Ֆինանսիստը մտադիր է ներդրումներ կատարել համաշխարհային համալսարանում, որը կբացվի Կենտրոնական Եվրոպայի համալսարանի և Բարդ-քոլեջի հետ համագործակցության շնորհիվ:
Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը մեկ միլիարդ դոլար կհատկացնի համաշխարհային համալսարան ստեղծելու համար, որը կպայքարի ավտորիտար կառավարությունների և կլիմայի փոփոխության դեմ: Այս մասին նա հայտարարել է հունվարի 23-ին՝ Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումում ունեցած իր ելույթում, հայտնում է Bloomberg-ը:
Միլիարդատերը նշել է, որ երկարաժամկետ ռազմավարության հիմնական նպատակը որակյալ կրթության հասանելիությունն է:
«Հաշվի առնելով կլիմայական ծայրահեղ վիճակն ու անկարգությունները ամբողջ աշխարհում, չափազանցություն չէ ասել, որ մինչև 2020 թվականը և հաջորդ մի քանի տարիները նրանք կորոշեն ոչ միայն Սիի (Ցզինպին) և (Դոնալդ) Թրամփի, այլև աշխարհի ճակատագիրը», – շեշտեց Սորոսը:
Նա նաև նշեց, որ նախատեսում է գործարկել դասընթացների և հետազոտությունների միջազգային հարթակ՝ Բաց հասարակության համալսարանական ցանցի հիման վրա: