Հոնկոնգյան Disneyland ու Ocean Park թեմատիկ այգիները ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը հունվարի 26-ից՝ երկրում նոր կորոնավիրուսային վարակի տարածման պատճառով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Որպես նախազգուշական միջոց՝ ուղղված ողջ Հոնկոնգում իրականացվող կանխարգելիչ գործողություններին, ժամանակավորապես փակում ենք Հոնկոնգյան Դիսնեյլենդը ՝ հիմնվելով մեր հյուրերի և դերասանների առողջությունն ու անվտանգությունը պաշտպանելու անհրաժեշտության վրա», – նշվում է այգու հաղորդագրութան մեջ:
Հաղորդվում է, որ գնված տոմսերը կարող են վերադարձվել կամ փոխանակվել մեկ այլ ամսաթվով:
Չինաստանի տարածքից դուրս գրանցվել է վարակի 5 դեպք Հոնկոնգում, 2-ը՝ Մակաոյում, 3-ը՝ Թայվանում, 4-ը՝ Թաիլանդում (2 հիվանդ դուրս է գրվել), 2-ը՝ Ճապոնիայում (1 դուրս գրված), 2-ը՝ Հարավային Կորեայում, 2-ը՝ Վիետնամում, 3-ը՝ Սինգապուրում, 3-ը՝ Մալայզիայում, 1-ը՝ Նեպալում, 3-ը ՝ Ֆրանսիայում, 1-ը՝ Ավստրալիայում, 2-ը`ԱՄՆ-ում, 1-ը՝ Կանադայում: