Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

2015-ին սահմանապահ զինվորը հերթապահության գնալիս ինքնասպան է եղել, մեղադրանքներ են առաջադրվել նրա ծառայակցին, ուղեկալի պետին ու ավագին

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ ավարտվել է Հարություն Մ.-ի, Մհեր Ո.-ի և Հովիկ Ք.-ի գործի դատական քննությունը:

Դեպքի պահին Հարություն Մ.-ն 18 տարեկան էր, Մհեր Ո.-ն՝ 26, իսկ Հովիկ  Ք.-ն՝ 29 տարեկան:

Դեպքի պահին Հարություն Մ.-ն պարտադիր ժամկետային զինծառայող էր, կոչումով՝ շարքային, Մհեր Ո.-ն սպա էր՝ ուղեկալի պետ, կոչումով՝ կապիտան, իսկ Հովիկ Ք.-ն ուղեկալի ավագ էր, ենթասպա:

Ըստ մեղադրանքի՝  Հարություն Մ.-ն «ծառայության վայրում առավելություն ստանալու համար… մասնակցել է մոլեխաղերի», այն է՝ 2015 թվականի նոյեմբերի 27-ին ուղեկալի պետի ծառայողական աշխատասենյակում պարտադիր ժամկետային զինծառայող Գևորգ Խ.-ի, ուղեկալի պետ, կապիտան Մհեր Ո.-ի և ուղեկալի ավագ, ենթասպա Հովիկ Ք.-ի հետ «բլոտ» է խաղացել՝ հաղթելու դեպքում իրեն ու Գևորգ Խ.-ին մեկական օր ծառայողական պարտականություններից ազատելու, իսկ պարտվելու դեպքում կապիտանի ու ենթասպայի խոզերին կերակրելու պայմանով:

Նոյեմբերի 28-ին Հարությունը Գևորգի հետ խաղաթղթերով խաղացել է  «տասնվեց»՝ պարտվողի կողմից հաղթողի համար տուփով ծխախոտ գնելու պայմանով:  Պարտվել է Գևորգը:

Ըստ մեղադրանքի՝ ժամը 20-ի սահմաններում Հարությունը ուղեկալի լսարանում ձեռքով հարվածել է Գևորգ Խ.-ի գլխի հետևի հատվածին, խոսելու ժամանակ անընդհատ կրկնել է. «Տո դու ի՞նչ գիտես», ապա պահանջել է, որ Գևորգն իր հարցերին միայն «հա» կամ «չէ» պատասխանի: Նա ձեռքը դրել է սեղանին՝ Գևորգին պարտադրելով նույնն անել, ապա նրան կշտամբել է. «Էս ի՞նչ ա ձեռքերիդ վիճակը, վերջին անգամ ե՞րբ ես սապոնով լվացվել, մաքուր պահեք ձեզի»: Ըստ մեղադրանքի՝ Հարությունը ձեռքով հարվածել է Գևորգի գլխին, «կծել է ականջը»:

Դրանից հետո, ըստ մեղադրանքի, Հարությունը ուղեկալի շենքի մուտքի մոտ բռնություն է գործադրել Գևորգի նկատմամբ՝ երբ նա փորձել է ծխախոտը դնել բերանն ու վառել, Հարությունը երկու անգամ հարվածել է նրա գլխին:

Նույն օրը, ըստ մեղադրանքի, Հարությունը ուղեկալի ծխարանում պահանջել է, որ Գևորգը գրկի իրեն, նորից կծել է նրա ականջը, ապա ոտքով հարվածել է նրա ձեռքին: Երբ Գևորգը պահանջել է. «Մի խփի, արա», Հարությունը, ըստ մեղադրանքի, ասել է. «Որ ասես՝ մի խփի, մեծ ախպեր, չեմ խփի»: Ապա Հարությունը Գևորգին ևս մեկ անգամ է հարվածել՝ ասելով, թե դա էլ իրեն «արա»-ով դիմելու համար է խփում: Գևորգը ոտքի է կանգնել, Հարությունը, ըստ մեղադրանքի, երկու ձեռքերով բռնել է նրա ականջներից, թափահարել է գլուխը, Գևորգը բղավել է՝ վախ, իսկ Հարությունը, ըստ մեղադրանքի, ասել է. «Էս ինադու ես անում, որ սպաները գա՞ն»: Նա, ըստ մեղադրանքի, երկու ձեռքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Գևորգի գլխին, դեմքին:

Նույն օրը Գևորգ Խ.-ն, ըստ մեղադրանքի, հերթապահություն ստանձնելով՝  գնացել է ուղեկալից շուրջ 1,5 կմ հեռավորության վրա գտնվող վայր: Ժամը 22-ն անց 40-ի սահմաններում Գևորգն իրեն ամրակցված ինքնաձիգից մենահատ կրակոց արձակելով, ըստ մեղադրանքի, կատարել է ինքնասպանություն: Զինվորի ինքնասպանության ու ծառայակից Հարություն Մ.-ի գործողությունների միջև պատճառահետևանքային կապ է արձանագրվել վարույթն իրականացնող մարմնի կողմից:

Մհեր Ո.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ լինելով ուղեկալի պետ, կոչումով՝ կապիտան, ծառայության վայրում կազմակերպել է մոլեխաղեր՝ թղթախաղ՝ «բլոտ»: Բացի դրանից, նա ուղեկալի զինծառայողներին ներգրավել է իրեն պատկանող խոզերին սնելու համար ուղեկալի ճաշարանից կերակրի ավելցուկը անասնագոմ տեղափոխելու աշխատանքներին:

Բացի այդ, ըստ մեղադրանքի, պարապմունքներին  վատ պատրաստվելու համար երեք տարբեր օրերի վիրավորանք է հասցրել ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Ա.-ին՝ հայհոյանքներ է տվել, անվանել է «անինքնասեր»:

Հովիկ Ք.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա լինելով հիշյալ ուղեկալի ավագ, ենթասպա, մասնակցել է թղթախաղին: Բացի այդ, ինչպես և կապիտան Մհեր Ո.-ն՝ նա ևս խոզեր  է պահել ու զինծառայողներին ներգրավել է ճաշարանից կերակրի ավելցուկը անասնագոմ տեղափոխելու աշխատանքներին:

Առաջադրված մեղադրանքում Հարություն Մ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա նախ հայտարարել է. «Դիմում եմ Գևորգի մամային՝ ցավում եմ Գևորգի մահը»…

Հարությունը հայտարարել է՝ անկախ նրանից, թե խեղաթյուրված քննությամբ տուժողի իրավահաջորդին ինչ են համոզել, ինքը հայտարարում է, որ Գևորգը մինչև դեպքի օրը ներառյալ եղել է ոչ թե իր ծառայակիցը, այլ ծառայության վայրում իր ամենամոտ ընկերը, այդ մասին գիտեին բոլոր զինծառայողները, գիտեին իրենց տանն ու Գևորգի տանը: Ինքը կապ չունի Գևորգի մահվան հետ, Գևորգի մահվան պատճառն առ այսօր իրեն անհայտ է, բայց ինքը համոզված է՝ նրա մահը կապ չուներ զորամասի, ծառայության, զինծառայողների հարաբերությունների, քննիչի ներկայացրած՝ «խոզ պահելու», «բլոտ խաղալու» հետ: Գևորգը այլ խնդիր ուներ հավանաբար, նա ուզում էր մի քանի օրով տուն գնալ… Նրա ինքնասպանության բուն պատճառը, ըստ Հարությունի՝ բացահայտված չէ, եթե լավ քննեին, կբացահայտեին…

Ըստ Հարությունի՝ այո, իրենք «բլոտ» խաղացել են, և խաղի առաջարկը եղել է… Գևորգի կողմից… Նա վերջին շրջանում շատ էր ուզում տուն գնալ, նույնիսկ դիմել էր կապիտան Մհեր Ո.-ին, որն էլ ասել էր, թե օրինական արձակուրդ նրան չի հասնում: Գևորգը կիսվել է իր հետ՝ «մաղարիչով» արձակուրդ դասավորելու վերաբերյալ, իսկ ինքը Գևորգին ասել է. «Ռուբիլնիկդ անջատի ու ծառայի»:

Ըստ Հարությունի՝ Մհեր Ո.-ն Գևորգի առաջարկով էր համաձայնել «բլոտ» խաղալ: Պայմանն այն էր, որ եթե ինքն ու Գևորգը կրեն, կապիտանն իրենց տասն օր արձակուրդ կտա, իսկ եթե կրվեն, իրենք պիտի ուղեկալում մաքրություն անեին, ճիշտ է՝ խոսակցության մեջ ասվել է՝ խոզերին կեր տալ, բայց բոլորը գիտեին, որ կապիտանն ու ենթասպան իրենք էին կերակրում իրենց  խոզերին, զինվորները միայն կերակրի մնացորդները հեռացնում էին ճաշարանից՝ մինչև սպայական կացարաններ, մեկ-մեկ էլ՝ մինչև գոմեր: Զինվորները խոզերին չեն կերակրել, խոզերի տակը չեն մաքրել: Ընդամենը կերակրի մնացորդը դույլից դատարկել են գետնին կամ ինչ-որ ամանի մեջ: Իրականում Մհեր Ո.-ն չէր կարող իրենց արձակուրդ տալ, նույնիսկ մեկ օր հանգիստ չէր կարող տալ, քանի որ անձնակազմը մեծ չէր, ծառայողական պարտականությունները բաշխված էին: Ինքն ու Գևորգը «բլոտ» խաղից որևէ օգուտ չէին կարող ստանալ, բացի՝ հաղթելու հաճույքից: Նույնը նաև՝ Մհեր Ո.-ն ու Հովիկ Ք.-ն: Նրանք էլ որևէ օգուտ չունեին: Ճաշարանից կերակրի մնացորդները գոմ հասցնելն աննշան բան էր, ով ճաշարանից դուրս էր գալիս ու ձեռքերն ազատ էին, դույլը հետը տանում էր, նույնիսկ՝ սպաները: Այնպես որ, ըստ Հարությունի, «բլոտ» խաղալով՝ իրենք չեն մտածել, թե հանցագործություն են կատարում, իր կարծիքով՝ «բլոտը» Հայաստանում ամենատարածված խաղն է: Երբ խաղացել են, Մհեր Ո.-ն շեշտել է՝ ոչ մի պայման չկա, բոլորը կատարում են իրենց ծառայողական պարտականությունները: Խաղի ընթացքում բոլորի տրամադրությունը լավ է եղել, «մրցակցային»: Այն, որ «բլոտը» կամ «տասնվեցը» քննիչը որակել է սիրած բառով՝ «մոլեխաղ», դա առնվազն աբսուրդ է՝ Հարությունի կարծիքով: Ինքն ու Գևորգն ընկերներ էին, խաղի կարիք չունեին, որ մեկը մյուսին ծխախոտ տար:

Ըստ Հարությունի՝ քննիչը «մեղադրանք է նկարել», օրենքի խախտումներով վկաներին ստիպել է: Նա «լարել է» նաև տուժողի ծնողներին, սովորական ընկերական հարաբերությունները ներկայացրել է խեղաթյուրված: Ինքը Գևորգի հետ հարաբերություններում ընկերականի սահմաններից չի անցել: Հայհոյանքներ էլ եթե հնչել են, սովորական խոսակցական հայհոյանքներ են եղել, որպես ընկերներ են դրանք գործածել, ո՛չ միմյանց վիրավորելու մտքով: Թույլատրելիի սահմանները երբեք չեն անցել: Ինքը Գևորգին հերթապահության է ճանապարհել  ողջագուրվելով, ծիծաղելով, Գևորգն անտրամադիր ու ճնշված չէր, նա զորամասի ու իր հետ կապված ոչ մի խնդիր չուներ… Գուցե պատահական կրակոց էր արձակվել, այդ վարկածը ստուգվե՞լ է քննիչի կողմից…

Դատարանը եզրակացրել է, որ Հարությունի դատաքննական ցուցմունքն արժանահավատ չէ, նա նպատակ է հետապնդել պատասխանատվությունից ու պատժից խուսափելու:

Մհեր Ո.-ն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Հայտնել է, որ ցավում է Գևորգի մահվան համար: Նա իր զինվորն է եղել, իրենք գիշեր-ցերեկ ծառայության մեջ են եղել, նա լավ զինվոր էր: Իրեն անհայտ է Գևորգի ինքնասպանության պատճառը: Կարծում է՝ ծառայության հետ չէր կապված: Ինքը երբևէ «մոլեխաղ» չի կազմակերպել, դա անհիմն մեղադրանք է: «Բլոտ» խաղացել են՝ ո՛չ որպես մոլեխաղ, այլ որպես ժամանց: Բացի այդ, ինքն ու Հովիկն իրենք են կերակրել իրենց խոզերին, զինվորները միայն ճաշարանից կերակրի մնացորդները հասցրել են սպայական կացարանների, երբեմն՝ գոմերի մոտ:  Ոչ մի զինվոր խոզ չի կերակրել կամ խոզերի հետ կապված այլ աշխատանքներ չի կատարել:

Դատարանը Մհեր Ո.-ի դատաքննական ցուցմունքները նույնպես գնահատել է ոչ արժանահավատ:

Հովիկ Ք.-ն դատարանում մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել ու հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Հարություն Մ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 359 հոդվածի 3-րդ մասով, դատապարտվել է 5 տարի 6 ամիս ազատազրկման, այս պատժին հաշվակցվել է նախնական կալանքի տակ նրա գտնված ժամանակն ու վերջնական պատիժ է սահմանվել  5 տարի ազատազրկումը:

Պատժի սկիզբը կհաշվվի Հարություն Մ.-ին փաստացի արգելանքի տակ առնելու պահից, եթե դատավճիռը նրա մասով օրինական ուժի մեջ մտնի:

Հարություն Մ.-ից հօգուտ տուժողի իրավահաջորդի կբռնագանձվի 1 միլիոն 500 հազար դրամ՝ որպես տուժողի հուղարկավորության ծախսերի հատուցում: Քաղաքացիական հայցը մնացած մասով թողնվել է առանց քննության՝ տուժողի իրավահաջորդին իրավունք վերապահելով այդ մասով հայցը ներկայացնելու  քաղաքացիական դատավարության կարգով:

Մհեր Ո.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 364.1 հոդվածի 2-րդ և 375 հոդվածի 1-ին մասով: Նա վերջին հաշվով դատապարտվել է 2 տարի 6 ամիս 1 օր ազատազրկման, նրա նկատմամբ կիրառվել է Համաներման ակտի համապատասխան դրույթը, ու Մհեր Ո.-ն ազատվել է պատժի կրումից:

Հովիկ Ք.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի  375 հոդվածի 1-ին մասով և վերջին հաշվով դատապարտվել է 1 տարի11 ամիս 27 օր ազատազրկման: Նրա նկատմամբ նույնպես կիրառվել է Համաներման ակտի համապատասխան դրույթը, և նա ազատվել է պատժի կրումից:

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում