Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Հայաստանում ժողովրդավարության համաթիվը բարձր է՝ անկախ կառավարության ջանքերից

Economy Intelligence Unit-ը հրապարակել է 2019թ. Ժողովրդավարության համաթիվը: որը գնահատում է աշխարհում երկրների ժողովրդավարության մակարդակը: Զեկույցում ներառված են 165 պետությունների և 2 տարածքների տվյալներ: Համաթիվը կազմելիս հաշվի են առնվում մի շարք ցուցանիշներ, որոնք վերաբերում են 5 լայն խմբերի՝ ընտրական գործընթացներ և բազմակարծություն, կառավարության գործունեություն, քաղաքական ներգրավվածություն, քաղաքական մշակույթ և քաղաքացիական ազատություններ:

Երկրները բաժանվել են ռեժիմների 4 խմբի՝ լիարժեք ժողովրդավարություն, թերի ժողովրդավարություն, հիբրիդային ռեժիմ և ավտորիտար ռեժիմ:

Հայաստանի ընդհանուր միավորն այս զեկույցում 5, 54 է, ընտրական գործընթացների և բազմակարծության միավորը՝ 7, 50, կառավարության գործունեությունը՝ 5,36, քաղաքական ներգրավվածությունը՝ 6,11, քաղաքական մշակույթը՝ 3,13 և քաղաքացիական ազատությունները՝ 5,59:
Հայաստանը ցանկում 86-րդն է և ներառված է «հիբրիդային ռեժիմով» երկրների շարքում՝ իր դիրքերը նախորդ տարվա համեմատ բարելավելով 17 կետով:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գերագույն մարմնի անդամ Միքայել Նահապետյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

«Որոշ հարցերում բնականաբար կառավարությունը ունեցել է իր դերակատարությունը, սակայն Հայաստանում ժողովրդավարության համաթիվը բարձր է՝ անկախ կառավարության ջանքերից»,- ընդգծեց Միքայել Նահապետյանը՝ հավելելով, որ առաջընթացը մեծ է, քանի որ Հայաստանում տեղի են ունեցել ազատ ընտրություններ, քաղբանտարկյալներ չկան:

Դանիել Իոաննիսյանն արձանագրեց, որ քաղաքացիների մասնակցությունը պետական կառավարմանը հեղափոխությունից հետո բավականին ավելացել է: Նրա դիտարկմամբ՝ ժողովրդավարության համաթիվը բարձր է նաև սկսված բարեփոխումների պրոցեսների, ինստիտուցիոնալ փոփոխությունների շնորհիվ: «Չեմ կարող ասել, որ գոհ եմ բարեփոխումների արագությունից, որոշ ուղղություններով դանդաղկոտությունը սարսափելի է, այդուհանդերձ դրանք կան… Պետք է ավելի բարձր նշաձողեր վերցնել, չբավարարվել եղածով:»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում