Սիրիական բանակը հարվածեց ահաբեկչական դիրքերին Հալեպ քաղաքից արևմուտք, հայտնում է ՍԱՆԱ-ն:
Գործակալության տվյալներով՝ սիրիական հրետանին հարձակվել է գրոհայինների վրա դիրքի երկայնքով ՝ Ջեմիաթ ալ-Զահրայի բնակելի թաղամասից մինչև Ռաշիդինի միկրոշրջան: Նշվում է, որ ահաբեկիչները և՛ մարդկային, և՛ զինտեխնիկայի կորուստներ են ունեցել:
Հունվարի սկզբին Ռուսաստանը «Թուրքեստանի իսլամական կուսակցություն» ահաբեկչական խմբավորման անդամներին մեղադրեց 12 սիրիացու սպանության մեջ: Պատերազմող կողմերի հաշտեցման կենտրոնում ասվում է, որ Հալեպի արվարձաններում հրետակոծման հետևանքով զոհվել են նաև խաղաղ բնակիչներ: