Տեխնիկական պատճառներով իրանական Airtour Airbus ուղևորատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Թեհրանում, հայտնում է Tasnim գործակալությունը:
Ըստ նրա, Իմամ Խոմեյնիի միջազգային օդանավակայանից օդ բարձրանալուց անմիջապես հետո ինքնաթիռում տեխնիկական անսարքություն է նկատվել։ Ընդհատվել է դեպի Ստամբուլ թռիչքը, ինքնաթիռը հաջողությամբ վայրէջք է կատարել Թեհրանի մեկ այլ՝ Մեհրաբադ օդանավակայանում:
Ուղևորները, որոնց թիվը գործակալությունը չի հայտնում, չեն տուժել: