«Starbucks» սրճարանային ցանցը ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը Չինաստանի կենտրոնական Հուբեյ նահանգում թոքաբորբի համաճարակի պատճառով, ինչպես նաև հատկացրել է 3 միլիոն յուան (մոտ 436 հազար դոլար)՝ տեղական բուժանձնակազմին օգնելու համար: Այս մասին ասված է Starbucks China-ի կողմից շաբաթ օրը հրապարակված հայտարարության մեջ:
«Աշխատակիցների և հաճախորդների անվտանգության և առողջության պահպանման նկատառումներից ելնելով՝ Հուբեյում գտնվող բոլոր Starbucks սրճարանները ժամանակավորապես կդադարեցնեն աշխատանքները լուսնային օրացույցով Նոր տարվա տոնի ընթացքում»,- ասվում հայտարարության տեքստում:
«Starbucks China-ն նաև 3 միլիոն յուան է նվիրաբերել Չինական Կարմիր խաչին՝ համաճարակի հետևանքով տուժած տարածքներում բժիշկների համար պաշտպանական կոստյումներ, դիմակներ և այլ անհրաժեշտ նյութեր ձեռք բերելու համար, հատկապես Ուհանում, որտեղ տեղի է ունեցել թոքաբորբի առաջին բռնկումը: