Աֆղանստանում հրթիռակոծել են մոլդովական ավիաընկերությանը պատկանող Մի-8 ուղղաթիռը: Վիրավորվել են աֆղանցի զինվորականներն ու անձնակազմի անդամները՝ Ուկրաինայի քաղաքացիներ՝ գրում է korrespondent.net-ը։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել այսօր Աֆղանստանի Հելմենդ նահանգում: Ուղղաթիռը տեղափոխել է աֆղանցի զինվորականների և հրթիռակոծվել է Թալիբանի զինյալների կողմից: Ուղղաթիռը վայրէջք է կատարել վթարային վիճակում: Անձնակազմին և ուղևորներին վերցրել է մոլդովական մեկ այլ ուղղաթիռ, որը թռել է նրա հետևից:
Ըստ նախնական տվյալների՝ վիրավորվել են չորս աֆղան զինվորներ և անձնակազմի երկու անդամ՝ Ուկրաինայի քաղաքացիներ:
Աֆղանստանի ՊՆ-ն հաստատել է միջադեպի փաստը: