Թուրքիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի՝ հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը (AFAD):
Վերջին տեղեկությունների համաձայն՝ տուժել է 1466 մարդ:
Աղետի վայրում աշխատում է շուրջ 3700 փրկարար, այնտեղ ուղարկվել են 144 բեռնատարներ՝ վերմակներով, վրաններով, սննդով: Երկրաշարժի հետևանքով փլուզվել է 30 շենք, ևս 81-ը լուրջ վնասվել են: