Չինաստանում արագանում է վտանգավոր 2019-nCoV կորոնավիրուսային վարակի տարածման արագությունը: Այս մասին հայտարարել է նախագահ Սի Ցզինպինը՝ հայտնում է Interfax-ը:
«Մենք բախվել ենք ծանր իրավիճակի, քանի որ նոր կորոնավիրուսի տարածումը արագանում է», – ասել է Սի Ցզինպինը:
Նա քաղբյուրոյի հրատապ խորհրդակցություն է հրավիրել նոր տեսակի թոքաբորբի համաճարակի կանխարգելման կապակցությամբ և կոչ է արել իշխանություններին բոլոր մակարդակներում ուժեղացնել վերահսկողությունը վիրուսի տարածման վրա:
«Կյանքը ամենակարևորն է: Երբ համաճարակի բռնկում է տեղի ունենում, հրահանգ է հնչում: Մեր պարտքն է կանխել և վերահսկել հիվանդությունը: Իշխանությունները բոլոր մակարդակներում պետք է ստանձնեն նոր կորոնավիրուսային բռնկումների կանխարգելումն ու վերահսկումը որպես իրենց աշխատանքում առաջնահերթություն: Իշխանությունները միշտ պետք է լինեն առաջնագծում», – ասել է Սի Ցզինպինը:
Վերջին տվյալների համաձայն՝ Չինաստանում 2019-nCoV կորոնավիրուսով պայմանավորված թոքաբորբի հետևանքով հաստատված դեպքերի թիվը աճել է մինչև 1372 մարդ: Մահացած հիվանդների թիվը չի փոխվել՝ 41 մարդ: