Thursday, 28 03 2024
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար

Պղի՞նձ, թե՞ պղնձի խտանյութ․ ի՞նչ զարտուղի ճանապարհներով է այն արտահանվում Հայաստանից

«Ընդհանրապես Հայաստանի նման երկիրը, որն իրեն հռչակել է  որպես բարձր տեխնոլոգիաների, հավելյալ արժեքի մեծ մասնաբաժին ստեղծող արտադրությունների երկիր՝ չպետք է հետ թեքի պատմության անիվը և Հայաստանը նորից դարձնի բաց հանքերի և պոչամբարների երկիր, իսկ այսօր ցավալի իրականությունն այն է, որ Հայաստանը վերածվել է պոչամբարների երկրի, որոնք հանքերը  շահագործողների կողմից փաթաթվել են երկրի և ժողովրդի վզին՝ թունավորելով մարդկանց կյանքն ու շրջակա միջավայրը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ՀՊՏՀ «Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոն»-ի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը՝ անդրադառնալով  մետալուրգիական նոր  գործարանի կառուցման շուրջ  ընթացող քննարկումներին։

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում պետական կառույցների և հանքարդյունաբերող ընկերությունների մասնակցությամբ  տեղի է ունեցել քննարկում՝ Հայաստանում պղնձարդյունաբերության կազմակերպման գործընթացներին, Հայաստանում պղնձաձուլարանի կառուցման հեռանկարներին վերաբերող հարցերի շուրջ, որը վարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը։

Վերջինս  հանդիպման ժամանակ հայտարարել է․

«Պղնձի արտադրության մետալուրգիական ձեռնարկության շահագործումը մեծ դեր կխաղա հանրապետության տնտեսության զարգացման համար, կստեղծի համախառն ներքին արդյունք, սակայն, դա, միևնույն ժամանակ, բարձր ռիսկայնություն է պարունակում։ Մետալուրգիական գործարանի կառուցման համար պետք է կատարվեն խոր ու համապարփակ ուսումնասիրություններ, մշակվեն տեխնիկատնտեսական լուրջ հիմնավորումներ, և շատ կարևոր է, որ այդ ամենը կազմակերպվի գրագետ, նախնական ուսումնասիրություններից և բոլոր հարցերին պատասխանելուց հետո»։

Ատոմ Մարգարյանը շեշտում է, որ նոր պղնձաձուլարանի կառուցումը  չափազանց թանկ և ծախսատար հաճույք է, ինչպես նաև նա շատ թերահավատ է, որ այն հագեցած է  լինելու գերժամանակակից  տեխնոլոգիաներով ու արտադրական հզորություններով։

«Մետաղական հանքարդյունաբերությունն  էկոլոգիապես ամենավտանգավոր և ամենախոցելի, երկիրն  ամենածանր վիճակում դնող ոլորտն է, որը տարիներ շարունակ Հայաստանում  եղել է բարձիթողի և ստվերային կառավարման վիճակում՝ սկսած դրանց սեփականաշնորհումից մինչև շահագործում այն գտնվել է կրիմինալ դաշտում։ Այս ամբողջը պետք է իր համապատասխան գնահատականը ստանա»,-ընդգծեց Մարգարյանն ու միևնույն ժամանակ հավելեց, որ, եթե այսօրվա  իշխանություններն իսկապես անկեղծ են ժողովրդի հետ և իրականում ազգաշահ նպատակներ են հետապնդում, ապա այս ամենը պետք է բացահայտվի։

«Նոր  հզորություններ կառուցելուց առաջ պետք է տրվեն հետևյալ հարցերի պատասխանները՝  նախ հունվարի 1-ից  հանքերում 10% և ավելի մասնաբաժին ունեցող բոլոր սեփականատերերը պետք է գրանցված լինեին պետական ռեգիստրում, բայց արդյո՞ք նրանք գրանցվել են, և երկրորդ՝ դեռևս 2019թ-ի հուլիսին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ)  ուսումնասիրությունների արդյունքում խայտառակ բացահայտումներ եղան և քրեական գործ հարուցվեց առ այն, որ  հանքարդյունաբերությամբ զբաղվող 19 կազմակերպություն օֆշորում է գրանցված  և դրանց սեփականատերերը ժամանակի ընթացքում փոխվել-փոփոխվել են, հիմա ի՞նչ եղավ այս գործը, ու՞ր  է  հասել և ի՞նչ վիճակում է այդ ամբողջ գործընթացը, ովքե՞ր  են իրական  սեփականատերերը և ստվերում եկամուտներ ստացողները, տրանսֆերային գնագոյացման ի՞նչ մեխանիզմ է գործել․ մենք ունենք խայտառակ պատկեր, որ տասնամյակներ շարունակ գերազանցելով  քվոտաները՝ անկուշտ գիշատիչի նման փորել են ընդերքը, հանել հումքն ու  վաճառել՝ միլիոնավոր դոլարների եկամուտներ ստանալով։ Հիմա թող պատկան կառույցներն այս բոլոր հարցերի պատասխանները տան ու դրա արդյունքում պետությանն ու ժողովրդին հասցված վնասների համար պատասխանատվության ենթարկեն, հետո նոր մտածեն նոր պղնձաձուլարան կառուցել-չկառուցելու մասին, իսկ պաշտոնյաներին էլ խորհուրդ կտամ՝ շատ զուսպ արտահայտվել այսպիսի թեմաներով և այս ու մի շարք այլ խնդիրների դժգոհության ալիքի վրա իշխանության գալով՝ գործեն զգույշ ու հավասարակշռված, ինչպես նաև չգերագնահատեն մեր ՀՆԱ-ի մեջ հանքարդյունաբերության մասնաբաժինը, որովհետև իրականում այն ընդամենը 3․5 % է կազմում, մինչդեռ այսօր մեր երկրի տարածքի 70-80 %-ը էկոլոգիական աղետի ծայրագույն վիճակին է հասել՝ այդ մի քանի տասնյակ պոչամբարներով, որոնք  հեղեղված են ծանր մետաղներով ու ցիանաջրով, տարբեր տեսակի թունավոր նյութերով  ու այս խնդիրը  շարունակում է այդպես էլ  չլուծված մնալ, իսկ քաղցկեղի համաշխարհային քարտեզի վրա  Հայաստանն երկրորդ տեղն է զբաղեցնում, որն ուղղակի սարսափելի երևույթ է մեր ազգաբնակչության համար։ Լավ կլիներ, որ «հեղափոխական» կառավարությունն այս խնդիրների  լուծման ուղղությամբ մտածեր»,- ասաց նա։

Վերջինս ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ իրականում ոչ թե մաքուր պղինձ է արտադրվում ու արտահանվում, այլ պղնձի խտանյութ։

«Արտադրում ու արտահանում են պղնձի խտանյութ, որովհետև այս  մեթոդով ստվերային  մեծ եկամուտներ ստանալը շատ ավելի ձեռնտու է, մասնավորապես՝ այդ խտանյութի մեջ բազմաթիվ օգտակար այլ տարրեր կան, որոնք ոչ մի տեղ չեն հաշվառվում, ոչ մի տեղ չեն գրանցվում, դրանք վաճառվում են ստվերային գնագոյացման միջոցով, այսինքն՝ շուկայականից զգալիորեն ցածր գներով  սկզբում վաճառվում է դրածո ընկերություններին, իսկ այնուհետ շրջանցելով պետական բյուջեն՝  վերավաճառում են իրական գնորդներին արդեն շուկայական արժեքով։

Մաքուր պղինձը  շատ թանկ է, դրա մեկ տոննայի արժեքը 35-40 հազար դոլար արժի, սև պղնձինը՝ շուկայական գնով առավելագույնը  7000 դոլարի է  հասնում, իսկ պղնձի խտանյութն անհամեմատ էժան է՝ 1000-1200 դոլարի սահմաններում։

Այնպես որ այստեղ շատ մեծ անելիք  ունի պետական ռեգիստրը, ՏՄՊՊՀ-ն  ու հատկապես ՊԵԿ-ը, որի մաքսային ծառայությունը սահմանի վրա պետք է արտահանվող այդ խտանյութի բաղադրությունը մանրակրկիտ զննության ենթարկի, հայտնաբերի դրա իրական պարունակությունն ու դրանց իրական արժեքն ուսումնասիրի, ինչպես նաև հետհաշվարկ կատարի, թե այդ  զարտուղի  մեթոդներով որքան հարկեր են թաքցրել ու ինչ չափի վնասներ են հասցրել ՀՀ-ին ու նրա բնակչությանը»,- նշեց մեր զրուցակիցն ու այս համատեքստում հորդորեց նաև քննության առնել  այդ հանքերի սեփականատերերի ռեալ եկամուտների ու  աշխատակիցներին տրվող ռեալ աշխատավարձերի հարաբերակցությունը, որը նույնպես, տնտեսագետի  դիտարկմամբ, մի շարք կասկածներ է հարուցում։

«Ճիշտ է՝ մի կողմից  այդ հանքերի շահագործման արդյունքում աշխատատեղեր են բացվել և որոշակի եկամուտներ են ապահովել տեղի բնակչությանը, սակայն մյուս կողմից՝ այդ  մարդիկ չափազանց թանկ են վճարում դրա դիմաց՝  արատավորելով իրենց կյանքն ու առողջությունը։  Վերոնշյալ  հարցերի պատասխանները նախկին իշխանությունների կոռուպցիոն և ինստիտուցիոնալ կոլափսի առկայության պայմաններում՝ հայտնի պատճառներով, իհարկե, չէր կարող տրվել, որովհետև նախկին իշխանության բազմաթիվ պաշտոնյաներ թաքնված սեփականատերեր են, ովքեր իրենց դրածոների միջոցով են քողարկում այս ամենը։

Այս ամբողջը հաշվի առնելով է հենց, որ ասում եմ օր առաջ, ժամ առաջ պետք է բացահայտվեն նրանք, ընդ որում՝ ոչ  թե միայն նրանք, ովքեր 10%-ից  ավել մասնաբաժին ունեն, այլ  պետք է սկսել բոլոր նրանցից, ովքեր անգամ 1 % մասնաբաժին ունեն այդ հանքերում, նրանք բոլորն անխտիր պետք է մղվեն առաջին պլան և կանգնեն բարձրացված հարցերի ու պատասխանատվության առաջ։

Սա է օրակարգի գլխավոր հարցը, իսկ մնացյալն  ածանցյալ բաներ են»-եզրափակեց Ատոմ Մարգարյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում