Thursday, 25 04 2024
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe

Նիկոլ Փաշինյանը դրեց վերջակետը․ ռևանշիզմը տապալված է

Նախորդ օրերին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը և Ազգային անվտանգության ծառայությունը իրար հակասող հայտարարություններ էին արել։ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երկրորդ անգամ և վստահաբար պնդել էր՝ ողջամիտ կասկածներ կան, որ ՀՀ-ում հեղաշրջում էր նախապատրաստվում, որի փորձը կանխվել է։

Իսկ նախօրեին, հիշեցնենք, Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ հեղաշրջման փորձ չի եղել։ Թեև ԱԱԾ-ի հայտարարությունը վերաբերում էր կոնկրետ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանին։

Գործ ունենք ժամանակակից լրատվության մի ֆենոմենի հետ, որը կոչվում է վերնագրային ընթերցում: Կապանում տեղի ունեցող հաշվետու մամուլի ասուլիսի ժամանակ այսօր ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, թե Հայաստանում հեղաշրջման փորձեր եղել են:

«Մարդիկ ոչ թե նյութն են կարդում, այլ՝ վերնագիրը: Արմեն Գրիգորյանը հենց կոնկրետ այդպիսի հայտարարություն չի արել: Արմեն Գրիգորյանը տվել է ձևակերպումներ, որոնք լրագրողին բերել են այդպիսի եզրակացության: Սրանք տարբեր բաներ են»,- ասել է նա:

Վարչապետը կարևոր է համարել հարցի պարզաբանումը: «Եթե Արմեն Գրիգորյանի ասածները ճշգրիտ ձևակերպենք կամ փորձենք դա մեկնաբանել, կարող ենք մեկնաբանել որպես հիբրիդային մի երևույթի նկարագրություն, և եթե այդպես ձևակերպենք, ապա կարող ենք դա անվանել հիբրիդային հեղաշրջման հիբրիդային նախապատրաստություններ»,- ասել է նա՝ նշելով, որ այն վերջնականապես պարտված և ջախջախված է:

Նա պարզաբանեց, թե ինչ նկատի ունի՝ հիբրիդային պրոցեսներ ասելով: Նշեց, որ դրա մաս է այն, որ տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսվում լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերով Հայաստանի ղեկավարի, նրա ընտանիքի անդամների, բարձրաստիճան պաշտոնյաների մասին սուտ տեղեկություններ տարածելու համար, և  դա արվում  է՝ ներգրավվելով քրեական աշխարհը, տարբեր ուժեր, կոռումպացված դեմքերի:

«Ինչո՞ւ է հեղաշրջում բառն այս պրոցեսի մեջ տեղավորվում: Որովհետև հընթացս այդ պրոցեսի մեջ ներգրավվում են նաև գործող պաշտոնյաներ, որոնք, լինելով իշխանության ներսում, գործում են ընդդեմ իշխանության: Դրա մեջ ներգրավված են լինում նախկին պաշտոյաներ, դրա մեջ ներգրավված են լինում դատական համակարգի որոշ ներկայացուցիչներ»,- ասել է նա:

Նիկոլ Փաշինյանն, իհարկե, մասամբ սրբագրել է Արմեն Գրիգորյանի կոշտ պնդումները, սակայն, ըստ էության, հանդես է եկել բավականին կտրուկ հայտարարություններով։

Փաշինյանը հրաժարվել է «հեղաշրջում» տերմինն օգտագործելուց՝ նախընտրելով «ռևանշիզմ» արտահայտությունը, մեկ այլ դեպքում՝ գործածելով «հիբրիդային հեղաշրջման երազանք» եզրը։

Սակայն տերմինաբանությունը խնդրի էությունն ամենևին էլ չի փոխում, ավելին՝ ուրվագծում է այն պատկերը, որի մասին ԶԼՄ-ները, փորձագետները խոսում են արդեն ամիներ շարունակ։ Նախկին համակարգը հեղափոխությունից հետո ինտենսիվորեն նախապատրաստվել է ռևանշի՝ օգտվելով իրավապահ մարմինների ղեկավարների ծածուկ օժանդակությունից, ապավինելով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ու նրա թիմի աջակցությանը։ Փաշինյանը չակերտներ չբացեց, սակայն, ըստ էության, հասկացրեց կամ չհերքեց, որ Արթուր Վանեցյանը, Վալերի Օսիպյանը պաշտոնանկ են արվել հենց դավադրությանը մասնակից լինելու հետևանքով, ընդ որում՝ հայտնի սկեչի օրինակով հիմնավորելով, որ ԱԱԾ նախկին տնօրենն ասելիք չունի և, ըստ էության, ոչնչացնելով վերջինիս շուրջ հյուսված լեգենդը, որը կերտում են նախկին համակարգին հարող լրատվամիջոցները։

Նիկոլ Փաշինյանի ինքնավստահությունը հուշում է, որ ռևանշիզմը կամ հիբիդային հեղաշրջման փորձն իրապես ձախողված են, ընդ որում՝ նախ Արցախում կայանալիք նախագահական ու խորհրդարանական ընտրությունների համատեքստում։

Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի ինքնավստահությունն ունի արմատներ, թե՞ վարչապետը փորձում է հասարակությանը հեռու պահել նախկինների քարոզչական ագրեսիայից, որի նպատակը խուճապի, անվստահության մթնոլորտի ստեղծումն է։ Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն փակուղային իրավիճակ ստեղծեց հին համակարգի, վերջին շրջանում նրա հաղթաթուղթը դարձած Արթուր Վանեցյանի համար։ Ռևանշիզմի ցայտնոտային վիճակն ավելի ամբողջական դարձավ, երբ Փաշինյանն, ըստ էության, հասկացրեց, որ Հրայր Թովմասյանն աջակցություն չունի անգամ ՍԴ այսօրվա կազմում։

Այսպես իրեն կարող է պահել միայն ինքնավստահ, իրավիճակին ամբողջովին տիրապետող իշխանությունը, մյուս կողմից՝ բաց է մնում այն հարցը, թե ինչո՞ւ իրավական գնահատական չի տրվում ռևանշիստական ձգտումներին, մանավանդ, որ դրանց մասնակից են եղել նաև գեներալական ուսադիր ունեցող բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք հեղափոխությունից հետո ստանձնել էին «Ռոբին Հուդի» կարգավիճակ։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում