Եղունգները կրծելու սովորությունը շոտլանդացու համար դարձել է մահացու վարակի պատճառ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Կարեն Փիթը կիսվել է իր ընկերոջ բորբոքված մատի նկարներով, որը, վատ սովորության պատճառով, վտանգավոր վարակ է վերցրել: Նրա խոսքով՝ տղամարդը, որի անունը ցանկանում է գաղտնի պահել, հունվարի 8-ին տեղափոխվել է Գլազգոյի հիվանդանոց: «Ուղղակի այս մարդը սիրում է կրծել իր եղունգները»,- բացատրել է նա:
Հիվանդին տեղափոխել են անհետաձգելի օգնության բաժանմունք: Բժիշկներն ընդգծել են, որ բուժման ձգձգման դեպքում վարակը կարող է տարածվել ամբողջ ձեռքով և հանգեցնել մահվան: Փիթի ընկերոջը վիրահատել են և հակաբիոտիկային կաթիլային միացրել: Արդյունքում նա կորցրել է եղունգը, որը, բժիշկների կարծիքով, այլևս կարող է չվերականգնվել: