Բրիտանացի Բոնի Միլլերը բողոքել է խտրականության համար, որին իր որդին ենթարկվել է մի քանի ուսումնական հաստատությունների կողմից: Կնոջ խոսքով՝ դպրոցները հրաժարվել են տղային ընդունել, քանի որ նա անսովոր սանրվածք ունի: Այս մասին նա պատմել է This Morning հաղորդաշարի եթերում:
Ութամյա Ֆարուկ Ջեյմսը ունի երկար և խիտ մազեր: Դրանք էլ դարձել են երեխայի՝ մի քանի դպրոց ընդունելու մերժման պատճառ:
Ինքը՝ Ֆարուկը հայտարարել է, որ իրեն դուր է գալիս իր սանրվածքը, և ինքը չի պատրաստվում փոխել այն: