Համացանցում հայտնվել է մի լուսանկար, որում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր հարազատ գյուղում փայտ է կտրում: Լուսանկարը հրապարակել է հանրապետության ղեկավարի մամլո ծառայությանը մոտ գտնվող լրատվամիջոցը։
«Լուսանկարն արվել է հենց գյուղի մեջ, իսկ տեղի բնակիչների մուտքը այնտեղ, իհարկե, փակ չէ», – ասվում է մակագրության մեջ։
Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Լուկաշենկոյին տեսել են գերեզմանատանը: Նա այցելել է մոր և զոքանչի գերեզմանները։
Լուկաշենկոյի փոքր ծննդավայրը Բելառուսի Մոգիլևի շրջանի Ալեքսանդրիա ագրոքաղաքն է: 2018-ին նրան այնտեղ այցելել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որին Բելառուսի առաջնորդը ցույց էր տվել իր առանձնատունը և բլիթներ հյուրասիրել: