Ռյազանի բնակչուհի Եվգենիա Եգինան հաղթել է Mrs. Grandmama Universe մրցույթում, որը կայացել է Բուլղարիայում։ Այս մասին հաղորդվում է «Միսս աշխարհ» մրցույթի Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցչի Instagram-ի պաշտոնական էջում։
Եգինան մասնակցել է 40 անց կանանց գեղեցկության մրցույթին, որոնք արդեն տատիկ են դարձել։ Նա երկու երեխա ունի և թոռնիկ։
«Կային տատիկներ, որոնց դժվար է տատիկ կոչելը։ Երևում է, որ այս կանայք սիրում են իրենց և ուշադրություն են դարձնում սնունդին, առողջությանն ու կազմվածքին»,- պատմել է Եգինան REN TV հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Սոֆիա ժամանած մասնակիցները 30-ն են եղել ողջ աշխարհից։ Ամենատարեց մասնակիցը 76 տարեկան է եղել։