Լիբանանի զբոսաշրջության նախարար Ռամզի Մաշրիֆիան նախընտրել է նոր կառավարության առաջին նիստին տաքսիով գնալ, զինված պահակախմբով տրամադրվող մեքենայի փոխարեն։ Այս մասին հաղորդում է MTV հեռուստաալիքը։
Ինչպես նշվում է, հունվարի 24-ին կառավարության շենքին տաքսի է մոտեցել։ Անվտանգության աշխատակիցները, չհավատալով, որ մեքենայում նախարարն է, վարորդից և ուղևորից պահանջել են ներկայացնել փաստաթղթերը և միայն դրանից հետո համոզվել են, որ մեքենայում Մաշրիֆիան է։
«Նման իրադարձությունը հանրապետությունում աննախադեպ է, քանի որ նախարարներին պահակախմբով շարասյուններ են տրամադրվում»,- հաղորդում են երկրի ԶԼՄ-ները։
Լրագրողների տվյալենրով, նախարարը նախընտրում է տաքսիով տեղաշարժվել սեփական համոզմունքներից ելնելով։
Նիստից հետո Մաշրիֆիան մեկնել է արդեն կառավարության խոսնակի մեքենայով, նրա վարորդի հետ՝ հրաժարվելով թիկնապահներից։