Friday, 29 03 2024
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»

Ինձ համար անհասկանալի է, օրինակ, ինչպես է «կաշառքը» երկու օրում նվազում 1․000․000 ԱՄՆ դոլար գումարով․ Սամվել Մայրապետյանի ցուցմունքը

«Առաջին լրատվական»-ը ներկայացնում է «Հայկական 2-րդ հեռուստաալիք» ՍՊ ընկերության տնօրեն, հետախուզման մեջ գտնվող Սամվել Մայրապետյանի ցուցմունքը։

ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից 2018թ․ հոկտեմբերի 06-ին իմ բնակարանում և գրասենյակում կատարվել է խուզարկություն։ Մինչև խուզարկությունը քննիչի կողմից ինձ ծանոթացվել է դատարանի որոշումը։ Խուզարկությունից հետո ինձ ասացին, որ ես ազատ եմ և հետագայում կասեն իմ անելիքները, ասացին, որ մենք մեր գործողությունները կատարել ենք, Դուք ազատ եք։ Ես գրասենյակից վերադարձա տուն, քանի որ առավոտվանից հաց չէի կերել։ Ինձ անծանոթ հեռախոսահամարից զանգահարեցին և ներկայացան որպես ՀՀ ԱԱԾ աշխատակից ոմն Խաչիկ, որի համարը 055-ով էր, ասաց՝ պարոն Մայրապետյան, Ձեզ քննչականից ասել են, որ պետք է ներկայանաք քննչական, ես ասացի, որ ինձ ոչ ոք նման բան չի ասել, և նա, ասելով, որ քիչ անց կրկին կզանգահարի, հեռախոսն անջատեց։ Կարճ ժամանակ անց կրկին նշված Խաչիկը զանգահարեց և ասաց, որ պետք է գնամ քննչական և հավելեց, որ ինքն էլ կգա ու ինձ կուղեկցի։ Ես ասացի, որ ՀՔԾ-ի տեղը գիտեմ, տրանսպորտային միջոց ունեմ, ուստի ինքս կներկայանամ, միայն հաց ուտելուց հետո, քանի որ առողջական խնդիրներ ունեմ, ուստի պիտի հաց ուտեմ, որպեսզի դեղորայք ընդունեմ։ Խաչիկը տվեց համաձայնության նշան, որից հետո ասաց նաև, որ ինքը կսպասի իմ շենքի դեմը։ Հաց ուտելուց հետո ես վարորդիս հետ իմ մեքենայով շարժվեցի, որի ընթացքում զանգահարել եմ Խաչիկի 055-ով համարին, որի ընթացքում Խաչիկն ասաց, որ նա տեղում է՝ շենքի դեմն է, մեքենայով է, որից հետո նաև ասաց, որ ես իմ մեքենայով գնամ, ինքը կգա։ Հասել եմ ՀՔԾ, կանգնել ենք, որից հետո դուրս եմ եկել մեքենայից և կանգնել ՀՔԾ-ի մուտքի դռան մոտ մոտավորապես 20 րոպե, ժամը կլիներ 14․00-ի սահմաններում։ Անգամ դռնապահ ոստիկանը դուրս եկավ, հարցրեց, թե ինչ գործ ունեմ ՀՔԾ-ում, որից հետո, իմանալով իմ ազգանունը, մտավ ներս և ճշտելուց հետո ինձ ասաց, որ ինձ ոչ ոք չի սպասում, անգամ հարցրեց քննիչի անունը, ասացի՝ չգիտեմ։ Դրանից հետո մոտեցան ԱԱԾ-ի տղաները, որոնց ես դեմքով ճանաչում էի մեր տանը կատարված խուզարկությունից, և մենք միասին մտանք ներս։ Ցուցմունքիս կից ցանկանում եմ ներկայացնել հիվանդությանս փաստաթղթերը, որոնցից հետևում է, որ իմ՝ անազատության մեջ գտնվելը անհամատեղելի է իմ հիվանդության հետ և, ինչպես կասկածյալ ժամանակ, հիմա նույնպես միջնորդում եմ քննարկել այլ խափանման միջոցի ընտրության հարցը։ Մեղադրանքի շուրջ միացել եմ պաշտպանիս միջնորդությանը, մինչ այս պահը ինձ գրավոր պարզաբանում չի տրվել, հետևաբար, կրկին անգամ միջնորդում եմ տրամադրել նշված միջնորդության գրավոր պատասխանը, որից հետո ցուցմունք կտամ։

Հարց- 06․10․2018թ․ Ձեզ մեղադրանք է առաջադրվել Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելու համար մշտապես իշխանության ներկայացուցչի կառավարչական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձանց՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանին, խմբով, նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով՝ 2․160․950․000 ՀՀ դրամին համարժեք 6․985․000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալուն օժանդակելու համար։ Նույն պահին անվճար ստացել եք որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը, որում շարադրված են Ձեզ առաջադրված մեղադրանքի իրավաբանական որակումը և փաստական հանգամանքները։ Ինչ վերաբերում է պաշտպանի կողմից ներկայացված միջնորդությանը, ապա այդ կապակցությամբ կստանաք գրավոր պատասխան։ Ներկայումս առաջարկում եմ ցուցմունքներ տալ Ձեզ առաջադրված մեղադրանքի և, առհասարակ, դեպքի կապակցությամբ, միաժամանակ կրկին անգամ պարզաբանում եմ, որ օգտվելով Ձեր իրավունքներից, կարող եք հրաժարվել ցուցմունքներ տալուց։

Պատասխան- Ինչպես նշել եմ նախկին ցուցմունքումս, նկարագրվածն ինձ համար ուղղակի անհասկանալի է։ Մասնավորապես, մեղադրանքի որոշումից պարզ չէ, թե կոնկրետ ես ինչ հանցավոր արարք եմ գործել, ինչո՞ւմ են կայացել կաշառք ստանալուն օժանդակելու իմ գործողությունները, այդ մասով մեղադրանքի որոշման մեջ փաստական տեղեկություններն իսպառ բացակայում են, ինչից ելնելով էլ՝ այն ինձ համար պարզ չէ և չգիտեմ, թե ինչից պետք է պաշտպանվեմ։ Ավելին, ինձ ապօրինի ձերբակալել էին 7․985․000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալուն օժանդակելու համար։ Իմ պահանջով անմիջապես կատարված առերես հարցաքննությունից հետո նշված թիվն իսկույն 1․000․000 ԱՄՆ դոլար գումարով պակասեց։ Բացի դրանից՝ ինձ հետ առերեսվողը նշեց, որ իր պայմանավորվածությունները, շնորհակալություն հայտնելու վերաբերյալ, ձեռք է բերել Վարդան Օսկանյանի հետ և, ըստ իր ասելու, ինձ գումարներ տալու ժամանակ, բացարձակ չի էլ ասել, թե ինչի մասին է խոսքը՝ ավելացնելով․ «․․․Հո, կյանքս քեզ չեմ պատմելու․․․» և, ընդհանրապես, որևիցե խոսակցություններից տեղյակ չեմ։ Ինձ համար անհասկանալի փաստերի և երևույթների շարքը մեծ է, անհասկանալի է, օրինակ, ինչպես է «կաշառքը» երկու օրում նվազում 1․000․000 ԱՄՆ դոլար գումարով, ինչպես է ինձ չտրված 2․666․000 ԱՄՆ դոլարը դառնում ինձ տրված, և ինչպես առհասարակ կարելի է մարդուն մեղադրել առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ մի դեպքի առնչությամբ, որն իբր տեղի է ունեցել տասուկես տարի առաջ՝ մեջբերելով անկայուն հոգեվիճակով մի կնոջ, ընդամենը, ցուցմունք կանխիկ գումարներ տալու, օդապարիկներ թռցնելու և այլ զավեշտալի փաստերի մասին։ Ինձ մոտ զարմանք է առաջացնում, որ անհայտ զբաղմունք ունեցող, բազմաթիվ դատական քաշքշուկների մեջ գտնվող, մի քանի անգամ սնանկ ճանաչված կնոջ ցուցմունքը կարող է դառնալ ապացույց այն մասին, որ նա, իբր, այնքան կա, որ կաշառք է տալիս ո՛չ ավելի, ո՛չ պակաս Հանրապետության նախագահին ու վարչապետին, իսկ կաշառք տալու ձևաչափը որոշում է արտգործնախարարի հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում