Thursday, 28 03 2024
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան

Ւրավիճակը տագնապալից է, իշխանություններն աններելիորեն հապաղում են

Հանրային-քաղաքական դաշտում մի քանի օր է ակտիվորեն քննարկվում է «Էրեբունի պլազա» ներխուժած զինված երիտասարդի մասնակցությամբ միջադեպը։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ վերջինս  Քոչարյանի աջակիցն է, իսկ նրա հարազատների պնդմամբ՝ եկել էր Քոչարյանի գրասենյակ իր աշխատավարձը պահանջելու։

Ոստիկանապետի ԺՊ  Արման Սարգսյանի հմուտ գործողությունների և  բանակցությունների շնորհիվ, բարեբախտաբար, հաջողվեց կանխել անցանկալի սցենարները և առանց արյուն թափվելու ձերբակալել երիտասարդին։ Հայտնի չէ, սակայն, թե առաջիկայում Քոչարյանի աջակիցների, համախոհների կողմից ինչ այսօրինակ միջադեպերի ականատես կլինենք՝ մանավանդ որ իր  պաշտոնավարման տարիներին արյան պակաս չենք զգացել։

Քաղաքագետ Արկադի Վարդանյանի կարծիքով՝ Քոչարյանն  ուզում է ապակայունացնել հասարակական մթնոլորտը.«Ես հակված եմ մտածել, որ սա սադրանք է, հենց Քոչարյանի ձեռքի արածն է, որքան իրավիճակն ապակայունանա, այնքան իրեն ավելի ձեռնտու է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Շարունակելով մեր զրուցակիցն ասաց.«Ես լսեցի Հրայր Թովմասյանի հոխորտանքները խուզարկության վերաբերյալ ու իր դեմքի արտահայտությունից հասկացա, որ իրենք  վախեցած են, գիտեն, որ ամեն ինչ բացաահայտվելու է, չկա որևէ հանցագործություն, որ չբացահայտվի։ Իրենք խուճապի մեջ են ու իրենց գործողությունները հասկանալի են»։

Միևնույն ժամանակ Վարդանյանն ասաց՝ այս ամենը տեղի է ունենում, որովեհտև իշխանությունը կտրուկ մեթոդներ չի օգտագործում.«Եթե ժամակակին անեին, այս վիճակին  չէինք հասնի։  Վիճակը  տագնապալից է դառնում։ Դիմում եմ դատավոր Աննա Դանիբեկյանին՝ խնդրանքով , որպեսզի օգտագործի  այն ամբողջ գործիքակազմը, որն օրենքով  իրեն է պատկանում։ Այդ ձգձգումներն ու  կապիկությունները անվերջ շարունակվեն չեն կարող։ Ես ամեն դեպքում  կարծում եմ, որ իշխանությունները  աններելիորեն հապաղում են, մենք կարող  ենք անդունդի եզրին հայտնվել։Այն սպառնալիքները, որ հինգերորդ շարասյան  բարձրախոսով լսում ենք՝ կգանք իշխանության , կաշի կքերթենք… ինչու՞ են դա ասում, որովհետև իշխանությունները անգործություն են դրսևորում։ Կոչ եմ անում իշխանությանը վերջապես գործով զբաղվել, ոչ թե կառավարության նիստի ընթացքում աղբի հարց լուծել, հասարակական զուգարանների մաքրության աստիճանը քննարկել։ Կան ավելի լուրջ հարցեր, որոնք կառավարությունը  պետք է քննարկի ու լուծում տա»,-եզրափակեց նա։

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ միջադեպերի մանրամասներին լավ չի տիրապետում, բայց նմանատիպ միջադեպերը երկրում անկայունություն են ստեղծում, մարդկանց մոտ ավելացնում անվստահության մթնոլորտը.«Չէի ցանկանա վերլուծություններ անել կոնկրետ այս միջադեպի մասով, բայց ցավոք սրտի մենք այսօր ունենք ագրեսիվ փոքրամասնություն՝ իշխանության բնութագրմամբ սևերը, և ագրեսիվ մեծամասնություն՝ չհանդուրժող, լսելու ընդունակություն չունեցող իշխանություն։ Երկու խմբերի  բախումները ծնում են այս մթնոլորտը։ Հիմա երրորդ խումբը՝ մենք բավականին պասիվ է, այժմ փորձում ենք կարգավորել, հասկանալ, զգոնության կոչեր անել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Մակեյանի՝ իշխանություններն իրենց գործունեությամբ են ստեղծել այս մթնոլորտը.«Հակառակ ագրեսիայի ականատեսն ենք լինում։ Հնարավոր է այս միջադեպերը արհեստական սարքած լինեն։ Չգիտեմ սա սևերի՞, թե՞ այսպես կոչված սպիտակների կողմն է  սարքել»,-եզրափակեց նա։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում