Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

100 փաստը լավ է, բայց հասարակությունը Փաշինյանից այլ սպասելիք ունի

Կապանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը մեկնարկեց «100 փաստ Նոր Հայաստանի մասին» տեղեկագրով։ Փաշինյանը փաստորեն չխախտեց իր ասուլիսների կառուցվածքը, ասուլիսային ժանրը, հռետորաբանությունը։

Բնավ մատադիր չեմ կասկածի տակ առնելու այն փաստերը, որոնք վարչապետը ներկայացնում է՝ որպես ձեռքբերում, սակայն դրանց մեծ մասը հասարակության լայն շերտերի համար չափելի չեն ու ամենևին էլ փաստ չէ, որ նրա կողմից պոզիտիվ կընկալվեն։

Երրորդ հանրապետության գրեթե բոլոր վարչապետները գերադասել են հասարակությանը թվախեղդ անելու ավանդույթը։ Եթե հիշում եք նման մոտեցումը խիստ հարազատ էր, օրինակ, Տիգրան Սարգսյանին կամ Կարեն Կարապետյանին։ Հատկապես վերջինը խոստանում էր ներդրումային բում, Հայաստանը համեմատում էր Սինգապուրի հետ։ Սակայն վարդագույն այդ իրականությունը հօդս ցնդեց ընդամենը մեկ տարի անց, երբ Կարապետյանը չկարողացավ իշխանությունը պահել՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո չկարողանալով ապավինել անգամ ռուսաստանահայ կապիտալի աջակցությանը։

Իհարկե, բնավ էլ  ցանկություն չունենք մեխանիկական համեմատություններ անցկացնել Նիկոլ Փաշինյանի ու Կարեն Կարապետյանի միջև։ Վերջինս, ըստ էության, ռուսական որոշակի շրջանակների դրածոն էր, Փաշինյանը վարչապետ է, որի կառավարությունը պաշտոնավարում է հասարակության քվեով՝ լեգիտիմության բարձր մակարդակով։ Սրանով հանդերձ՝ Հայաստանում չեն փոխվել ոչ միայն վիճակագրական պատասխանատուները, այլ նաև՝ մեթոդաբանությունը։ Այս իրավիճակում որևէ երաշխիք չկա, որ վիճակագրական մեթոդաբանության հիմքում դարձյալ մանիպուլյատիվ հնարքները չեն։ Ի դեպ, արդեն ունենք փաստ, երբ Նիկոլ Փաշինյանի վիճակագրական գրառումներից մեկը, որը վերաբերում էր Հարավային Կովկասի երկրների ՀՆԱ-ների համեմատականին, բուռն քննադատության արժանացավ ոչ միայն Հայաստանի փորձագիտական շրջանակների, այլ նաև՝ Վրաստանի կառավարության նախարարի կողմից։ Ուշագրավ է, որ քննադատությունների հիմքում հենց այն պնդումն էր, որ Հայաստանի կառավարությունը չի տիրապետում ճշգրիտ մեթոդոլոգիային։

Սակայն շատ ավելի սկզբունքային է մեկ այլ հանգամանք։

Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ունի ոչ թե սովորական, այլ՝ հեղափոխական մանդատ, ըստ այդմ՝ շատ ավելի հավակնոտ են հանրային սպասումները կամ դրանց նշաձողը։ Հեղափոխություն իրականացրած հասարակությունը Փաշինյանից ու նրա թիմից առավելապես ակնկալում է ոչ թվեր, ստանդարտ վիճակագրություն, այլ՝ քաղաքական ու տնտեսական ինտիտուցիոնալ բարեփոխումներ, զարգացման հայեցակարգ, ապագային միտված օրակարգ։ Այս հարթության վրա կառավարության ձեռքբերումները կարծես տպավորիչ չեն․ քաղաքական համակարգն, ըստ էության, շարունակում է իներցիոն գոյությունը՝ սուպերվարչապետական համակարգով, թույլ խորհրդարանով, կարգախոսային մակարդակում մնացին և իրականություն չդարձան վեթինգը, անցումային արդարադատությունը, նույնն է մնում տնտեսության կառուցվածքը։ Այս ամենի հանրագումարը ժողովրդավարությանն առայժմ էմոցիոնալ բնույթ է հաղորդում՝ առանց ինտիտուցիոնալ բաղադրիչի։

Չմոռանանք նաև, որ Նիկոլ Փաշինյանը մյուս վարչապետերից տարբերվում է այն հանգամանքով, որ նա ոչ միայն գործադիր իշխանության ղեկավար է կամ տեխնոկրատ վարչապետ, այլ՝ երկրի առաջնորդ, ըստ այդմ՝ առավելապես պետք է կենտրոնանա գլոբալ օրակարգի վրա՝ ոլորտային ցուցանիշները, մակրոտնտեսական ցուցանիշները թողնելով ոլորտային պատասխանատուներին, կաբինետի անդամներին։

Սակայն նույնիսկ Նիկոլ Փաշինյանի ասուլիսների կառուցվածքը հուշում է, որ վարչապետն, ըստ էության, գտնվում է քաղաքական մենության մեջ՝ հարկադրված լինելով իր հեղինակությամբ քողարկելով պետական ինստիտուտների անգործությունը։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում