Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Նպատակ կա Շիրակի պետհամալսարանը հասցնել քայքայման և լուծարել. ռեկտորի նոր ընտրությունները անհրաժեշտություն են

Գրեթե երկու տարի է՝ Շիրակի պետհամալսարանի շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Հանրապետական նախկին ռեկտորի պաշտոնավարման ժամանակաշրջանից սկսված, խնդիրները ոչ միայն չեն հանգուցալուծվում, այլև ի հայտ են գալիս նոր խնդիրներ, նոր սկանդալներ։

ԵՊՀ ռեստարտ նախաձեռնության օրինակով՝ Ռեստարտ-Գյումրի նախաձեռնությունը, օրինակ, նախօրեին հրապարակեց իր կատարած ուսումնասիրությունների, սոցհարցումների արդյունքները, որոնք փաստում էին, որ բուհում անօրինականություններ են, առկա է հովանավորչություն և կոռուպցիա, իսկ կրթությունը չի համապատասխանում որակին: Իսկ բուհի ուսանողական խորհուրդն էլ՝ ապօրինի է, «այն գործում է առանց իրավական ու կանոնադրական հիմքերի՝ իրականացնելով սխալ, խարդախ ու հակաիրավական գործողություն»։

Նախաձեռնության անդամները, հիմնվելով այդ ուսումնասիրությունների ու բացահայտումների վրա, դիմել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, որն էլ, իր հերթին, գրություն է ուղարկել բուհ՝ ուսանողական խորհրդի նոր ընտրություններ անցկացնելու առաջարկությամբ:

ՇՊՀ-ում, ըստ նախաձեռնության անդամների, շարունակում են անլուծելի մնալ ռեկտորի ընտրության, բուհի հավատարմագրման ու թափանցիկ գործելաոճ ապահովելու հարցերը։

Նախօրեին էլ, հիշեցնենք, համացանցում հայտնվեց ձայնագրություն՝ որտեղ Շիրակի պետհամալսարանի ֆակուլտետներից մեկի դեկանն ու ամբիոնի վարիչը զրուցում են, որտեղ բացահայտվում է ՇՊՀ-ի ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանի անօրինականությունները՝ ենթադրաբար, պաշտոնեական դիրքի չարաշահումը, պաշտոնեական անգործությունը։

Ձայնագրության մեջ զրուցողներից մեկը՝ Շիրակի պետական համալսարանի դասախոս, գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այդ ձայնագրությունը արդեն 6-7 ամիս է՝ իրավապահների մոտ է, ուսումնասիրություն է կատարվել, դրա շրջանակներում հարցաքննված անձինք ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի գործունեության վերաբերյալ ավելի ուշագրավ մանրամասներ, փաստեր են ներկայացրել, բացահայտել, սակայն ոչ մի լուրջ արդյունք դեռևս չկա։ Ըստ դասախոսի, միակ ելքն այն է, որ բուհում, ի վերջո, ռեկտորի ընտրություն լինի, և Երվանդ Սերոբյանը հեռանա բուհից։ Անցած տարվա մայիսին, հիշեցնենք, արդեն երկրորդ անգամ տապալվեց Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ընտրությունը, և բուհում այդպես էլ չկարողացան ռեկտոր ընտրել։ «Երվանդ Սերոբյանը աղետ է բուհի համար։ Նա չի կարող ղեկավարել Շիրակի պետհամալսարանը, քանի որ ինքը ուղնուծուծով սահակմինասյանական է եղել, նվիրված է եղել նրան, իսկ հեղափոխությունից հետո, ենթադրաբար, պատվերներ է կատարում Շիրակի պետհամալսարանը լուծարելու նպատակով, որովհետև նորմալ, սրտացավ մարդը երբեք չէր անի այն, ինչ անում է Սերոբյանը այս պահի դրությամբ։ 2018 թվականի մայիսի 18-ից մինչև հիմա Երվանդ Սերոբյանը բուհը տանում է կործանման։ Ռեկտորի նոր ընտրությունը պարտադիր է, այլ ելք չկա»,- ասաց Համբարյանը՝ հավելելով, որ Երվանդ Սերոբյանը այն կարգի հովանավորչություն ունի նաև այս իշխանությունների կողմից, որ անգամ հարուցված քրեական գործերի շրջանակներում արդյունք չկա։ «Լավ, այսքան բանից հետո այդ անձին ատամներով մինչև վերջ պաշտպանելու իմաստը որն է։ Եվ դրա հեղինակը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն է։ Նա լավ կանի՝ պատասխանի հարցին, թե ինչն է պատճառը, որ այդքան ապօրինություններից հետո այդ անձին պահում է ռեկտորի պաշտոնում։ Ինձ թվում է՝ այս ամենը միտումնավոր է արվում Արայիկ Հարությունյանի կողմից, որը ցանկանում է Շիրակի պետհամալսարանը կործանել և դրա փոխարեն օպտիմալացնել բուհերը ու ինչ-որ յուրայինի բերել նշանակել ռեկտոր»,- ասաց Համբարյանը։

Ինչ վերաբերում է Ռեստարտ-Գյումրի նախաձեռնությանը, Համբարյանն ասաց, որ մեծամասամբ համաձայն է նախաձեռնության անդամների հետ, որ բուհում չկա ուսանողական խորհուրդ, այն ղեկավարվում է բուհի վարչական աշխատողներից մեկի՝ Արթուր Չաղչողլյանի կողմից, որը չունի բարձրագույն կրթություն և բուհում հայտնվել է նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի շնորհիվ և ներկայումս էլ, առիթից օգտվելով, որ բուհում չկա պաշտոնի անձնագիր, վարչական մասում՝ առանց բարձրագույն կրթության, ուսանողների հետ աշխատանք է տանում, ինչպես նաև հովանավորվում ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանի կողմից։

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը բազմիցս խոսել է Շիրակի պետհամալսարանի մասին, ասել, որ բուհում խնդիր կա։ Անցած տարի հունիս ամսին, 2018 թվականի պետբյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ, Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ Շիրակի պետհամալսարանում վատ բարոյահոգեբանական իրավիճակ է, և եթե այդպես շարունակվի, բուհը կա՛մ կլուծարվի, կա՛մ կմիավորվի այլ համալսարանի հետ: «Ոչ մեծ խմբեր են ձևավորվել, որոնք բացառապես իրենց շահերով են ղեկավարվում: Ամենայն լրջությամբ հայտարարում եմ, որ եթե իրավիճակը շարունակվի, ապա հարց կբարձրացվի լուծարման կամ այլ համալսարանի հետ միավորման, որի արդյունքում նոր խորհուրդ կձևավորվի, և հարցը կլուծենք։ Ես անձամբ 2 անգամ այցելել եմ տվյալ համալսարան և ամոթից գետինն էի մտնում, երբ տեսա, թե ինչպես են դասախոսներն իրենց անձնական հարաբերությունները պարզում: Դա պարզապես խայտառակություն է, որն անհրաժեշտ է շտկել»,- ասել էր Արայիկ Հարությունյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում