Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Հրայր Թովմասյանը «կտրեց» Միքայել Մինասյանի «հացը»․ ինչո՞ւ ՍԴ նախագահը հիշեց Վանեցյանին

Երեկվա լրահոսի հերոսն, անշուշտ, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն էր, որի տունը խուզարկեցին՝ նրան դարձնելով օրվա հերոսը։ Նախկին համակարգի ազդեցության տակ գտնվող ԶԼՄ-ները Թովմասյանին նույնիսկ ընդդիմության նոր առաջնորդ «օծեցին»՝ ՍԴ խնդիրն ակամայից դիտարկելով հեղափոխության թիմի ու նախկինների հակամարտության համատեքստում։

Ի դեպ, ընդդիմության նոր առաջնորդի դերը Հրայր Թովմասյանին կարծես նույնիսկ դուր է եկել, համենայն դեպս՝ նրա մի հրապարակային հայտարարություն հուշում է դրա մասին, եթե նույնիսկ ՍԴ նախագահն այն հնչեցրել է ենթագիտակցական մակարդակում։

Երեկ նա լրագրողներին ասել է, որ վերջիններս տեսնում են իր հետ կապված պրոցեսների ընդամենը տասը տոկոսը: «Նախկին ԱԱԾ տնօրենը դրա մասին ակնարկ արել է, ես վստահ եմ, որ իր սպայի պատիվը թույլ չի տա, որ նա այդ ամբողջի մասին լռի: Իսկ, թե այս ողջ պրոցեսները երբ են սկսել, ինձ հետ ինչ են խոսել, այդ ամբողջը կդառնա հանրության սեփականություն։ Եթե այդ ամենի մասին ես լռում եմ, դա միայն իմ երկրի հեղինակությամբ է պայմանավորված»,- ասել է նա։

Հրայր Թովմասյանի ասածն ուշագրավ է առնվազն մի քանի տեսանկյունից։

ՍԴ նախագահն ակամայից բացահայտում է, որ հեղափոխության կառավարության ԱԱԾ առաջին տնօրենը՝ Արթուր Վանեցյանն, այն մարդն է, որի վրա հույս են դնում նախկին համակարգի գրեթե բոլոր գործիչները, այլ խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ի սկզբանե ականապատված է եղել։

Մյուս կողմից՝ Հրայր Թովմասյանը, Արթուր Վանեցյանից հետո, փաստորեն դարձավ երկրորդ պաշտոնյան, որը խոստացավ «ամբողջը դարձնել հանրության սեփականություն»։ Այս իմաստով՝ քաղաքական շանտաժը դառնում է քաղաքական նոր հարաբերությունների կարևոր բաղադրիչ, ինչի մեջ, անշուշտ, պատասխանատվության իրենց բաժինն ունեն նաև ներկա իշխանությունները։

Սակայն շատ ավելի կարևոր է Հրայր Թովմասյանի մյուս ուղերձը, որն առնվազն հուշում է, որ հին համակարգի ներսում կատաղի պայքար է ծավալվում առաջնորդության համար։

Մինչև այս պահն ընդունված էր համարել, համենայն դեպս՝ «Հայկական ժամանակ»-ի աղմկահարույց հրապարակումից հետո, որ Վանեցյանի կուրատորությունն իրականացրել է Միքայել Մինասյանը։ Հիմա՝ փաստորեն, Հրայր Թովմասյանն ԱԱԾ նախկին տնօրենին հորդորում կամ առաջարկում է խաղալ իր «տակ» կամ իր ղեկավարությամբ։ Պետք է խոստովանել, որ սա Հրայր Թովմասյանի կողմից ընդդիմությանն առաջնորդելու կամ առնվազն՝ հին համակարգի ներսում լիդերության հավակնության հայտ է։ Արդյո՞ք նախկինների ճամբարում համարում են, որ Սերժ Սարգսյանի փեսան կորցրել է իր ազդեցությունը կամ չի կարող միավորել հին համակարգի սեգմենտներին, թե՞ Թովմասյանն իր ավտոնոմ խաղն է սկսում՝ հեռահար նպատակներով։ Չի բացառվում, իհարկե, որ Թովմասյանի բերանով խոսել է հին համակարգը՝ Վանեցյանին դրդելով խոսել, ի վերջո՝ իրականցնել այն «առաքելությունը, որը նրանից սպասվում է։

Դժվար է ասել, թե որ վարկածն է իրական, սակայն՝ բոլոր դեպքերում, ի չիք են դառնում բոլոր այն կանխատեսումները, որ Վանեցյանը կարող է քաղաքական ինքնուրույն սուբյեկտ դառնալ կամ գլխավորել ընդդիմությունը։ ԱԱԾ նախկին տնօրենն ընդամենը քաղաքականության օբյեկտ է, որի վրա իրենց խաղը կառուցում են նախկին համակարգի տարբեր կենտրոններ։ Եթե հավատանք Նիկոլ Փաշինյանի շրջապատին, նրան ամիսներ շարունակ ուղղորդել է Միքայել Մինասյանը, այսօր այդ դերին հավակնում է Հրայր Թովմասյանը, մանավանդ, որ աստիճանաբար դառնում է հներին կոնսոլիդացնող մերան։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում