Thursday, 25 04 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ

Քանի Սերժ Սարգսյանն ամբողջությամբ մերժված չէ, հեղաշրջման վտանգ կա

Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ուշագրավ հայտարարություն է արել՝ ասելով, թե Հայաստանում հեղաշրջման փորձ եղել է, և այն կանխվել է, այժմ վտանգ չկա: Գրիգորյանը նաև հայտարարել է, որ այդ փորձի պատճառով եղել են պաշտոնանկություններ, իսկ ձերբակալություններ կլինեն, թե ոչ՝ կախված է քննությունից։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը դեռ օգոստոս ամսին էր հեղաշրջման վտանգ տեսնում և  այժմ կարծում է, որ Արմեն Գրիգորյանի հայտարարությունն իրականությանը համապատասխանում է: «Գողականները մարդ դարձո՞ղ էին։ Ըստ իս՝ ռեալ է  ասածը,  պետք է  ավելի կոնկրետացնել։ Լավ է, որ իշխանությունը կանխել է այդ փորձը, կյանքը հետվերադարձ չունի։ Բայց ինչքան Սերժ Սարգսյանը մնա դրսում, այդ վտանգն այնքան մնալու է։ Նա պետք է ենթարկվի օրինական պատասխանատվության։ Ու ես կոնկրետ իր անձը նկատի չունեմ, այլ հավաքական կերպարը։ Գողապետությունը պետք  է ոչնչանա։ Թողնելո՞ւ են հանգիստ ապրենք, իհարկե՝ ոչ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ քաղաքագետի՝ դատական համակարգը հակապետական ուժի է վերածվել իր գործողություններով. «Հայաստանում երկրորդ տարին է՝ դատական գործ չի կայանում, հիմա այն, ինչ լինում է, պրոցեդուրա է ընդամենը։ Մի քաղաքակիրթ երկրում գեներալ կոչվածին այդպիսի մեղադրանք ներկայացնեին ու առողջության համար բաց թողնեին, այդպիսի  բան հնարավո՞ր էր։ Սրանք գին են սահմանում՝ այս գեներալն արժե մեկ միլիոն դոլար, տալիս են, ու բաց թողնում։ Սա խայտառակություն է, աշխարհում դատական նման գործընթաց չկա։ Կողոպտել են, հիմա գումարն են վայելում դրսում, իրենց աճուրդի համար ծախսում այդ փողը։ Դատական համակարգն այսօր պայքարում է պետականության դեմ. դա միանգամայն ակնհայտ է»։

Շարունակելով՝ մեր զրուցակիցն ասաց. «Սահմանադրական դատարան կոչվածը Սերժի ժամանակ ռիսկ ունե՞ր բերանը բացեր մի բան խոսեր, հիմա դարձել է ամրոց։ Քանի հեղափոխության հիմնական, գլխավոր լոզունգը չի ռեալիզացել, նկատի ունեմ՝ «մերժիր Սերժին»-ը,  այս վիճակն է լինելու։ Քանի Սերժն ամբողջապես չի մերժվել, այս վիճակն ենք ունենալու։ Հեղափոխություն իրականացրած ուժը պետք է գիտակցի՝ ինչու ժողովրդին հանեց ոտքի, ինչի համար ժողովուրդը կանգնեց իր կողքին։ Սերժն այսօր մերժված չէ, ուստի հեղաշրջման վտանգներ միշտ էլ կան։ Գլխավոր նպատակը բոլորովին այլ էր, իսկ իրենք այժմ ուրիշ բան են անում»։

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ դա հայտարարություն է հանցագործության մասին: «Բոլորս իմացանք, որ հանցագործություն է եղել, իրավապահ մարմինները պետք է  ընթացք տան։ Բացի այդ՝ Հայաստանում պետք է ուժեղացվի ժողովրդի ներգրավվածությունը կառավարման համակարգում։ Նոր Սահմանադրությամբ դա պետք է արվի, որպեսզի որևէ մեկի մտքով երբ հեղաշրջման ծրագիր անցնի, հասկանա, որ գնում է ուղիղ դեպի ժողովրդի կառափնարան։ Այսինքն՝ կենթարկվի համազգային դատապարտման։ Բռնությամբ ձևավորված իշխանությունը կոչնչացվի ժողովրդի կողմից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը կարծում է, որ այսօր ո՛չ ներսից և ոչ էլ դրսից նման վտանգ չկա. «Այն ուժերը, որոնք սպառնում են  Հայաստանի ժողովրդավարական պետությանը՝ անզոր են, թույլ։  Սպառնալիք ընդհանրապես կա, բայց թույլ են, ի վիճակի չեն Հայաստանում դավադրություններ ու հեղաշրջումներ կազմակերպելու»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում