ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում հրապարակել է ամերիկյան տիեզերական ուժերի նոր պատկերանշանը: Նա նշել է, որ պատկերանշանի ստեղծման վրա աշխատել են դիզայներներ, զինվորականներ և այլ մասնագետներ:
Կլոր պատկերանշանն ունի մուգ կապույտ գույն և սպիտակ աստղանման կետեր: Դրա վրա պատկերված է նաև Երկիրը և սպիտակ սլաք՝ ուղղված դեպի վեր:
Նշենք, որ Տիեզերական ուժերն ԱՄՆ զիված ուժերի վեցերորդ տեսակն է, որն իր մեջ ներառում է 16 հազար մարդ: Նրանց նպատակը տիեզերական տարածության մեջ ռազմական գործողությունների իրականացումն է: