Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հայրենիքի պաշտպանությունից խոսում են մարդիկ, որոնք պատերազմի ժամանակ փախած էին. Գինոսյան

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց քրեական ենթամշակույթ կրող խմբի և անձանց՝ «օրենքով գողերի» վերաբերյալ օրենքի նախագիծը: Այս օրենքի ընդունմանը նախորդեց խորհրդարանում թեժ միջադեպը՝ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի և ԲՀԿ խմբակցության պատգամավորների միջև: Հարց է ծագում, թե ինչու է հենց ԱԺ-ում բախում առաջացնում քրեական ենթամշակույթի դեմ պայքարը:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ազգագրական պարերի մասնագետ, հասարակական գործիչ Գագիկ Գինոսյանը նկատեց, որ Ազգային ժողովը հասարակության մանրանկարն է, և այնտեղ ամեն ինչ խտացված գույներով արտացոլվում է: «Կարծում եմ՝ ազգային խնդիրների բարձրացման հարց կա, որոնք ետին պլան են մղվում, իսկ նմանատիպ օրինագծերը պետք է երկրորդական պլանում լինեն, և ազգայինի գերակայության պարագայում դրանք ակամա կնահանջեն: Նաև դաստիարակչական-մշակութային լուրջ հիմնադրույթներ ձևավորելու դեպքում ժամանակի ընթացքում այդ ամենն ինքնաբերաբար կնահանջի»,- նշեց մեր զրուցակիցը:- Մենք օրենքով փորձում ենք կասեցնել մի բան, բայց մյուս կողմից մեծ ալիք ենք առաջացնում սերիալներով, նաև ԱԺ վարքուբարքով, պետական պաշտոնյաների խոսելաձևով: Եթե չենք դադարում այդ կիսագողական, ոչ հայեցի բառապաշարով խոսելը, մենք չենք կարող ձերբազատվել այդ ենթամշակույթից:

Երեսուն տարի պղծվել է հայ մշակույթը, հայ մանկան հոգին. հեուստատեսությունը և ԶԼՄ-ները կիսագողական, գողական բարքեր են սերմանում: Հնարավոր չէ մի կողմից պետականաքանդ, հակազգային ինչ ասես ցույց տալ, մյուս կողմից՝ այդպիսի օրենք ընդունել, այդ ամենը հեռուստատեսությամբ տեսնողը չի կարող միայն օրենք ընդունելով դառնալ ուրիշ: Նախ պետք է ճիշտ դաստիարակել… Ժամանակի ընթացքում զուգահեռաբար սաստող օրինագծի և ճիշտ դաստիարակության արդյունքում է միայն հնարավոր արդյունք ստանալ: Պետք է դաստիարակել քաղաքացի՝ ազգային ինքնությամբ և պետականության գիտակցումով»:

Խոսելով հայրենասիրությունից, հայրենատիրությունից և հայրենիքի պաշտպանության թեման շահարկողներից՝ Գագիկ Գինոսյանն ընդգծեց. «Այսօր հայրենիքի պաշտպանությունից խոսում են մարդիկ, որոնք պատերազմի ժամանակ փախել են երկրից: Նրանց պետք չէ լսել: Լսեք նրանց, ում խոսքից առավել գործն է եղել… Եթե ամբողջ կյանքում մարդը երկիրը թալանել է, հող է հանձել, փախել է, բայց այսօր հայրենիքից է խոսում, միևնույն է, «կարմիր կովը կաշին չի փոխում», թալանչին մնում է թալանչի, դասալիքը մնում է դասալիք… Աթոռի ձգտում են նրանք, ովքեր առանց այդ աթոռի ոչինչ են: Տեսնողը տեսնում է՝ թե ով է հայրենիքի մասին խոսելով՝ հայրենիք մատնում, ով է լռում, բայց հայրենիք պաշտպանում, և ով է շահարկում հայրենիքի անունը»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում