Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Հողային նոր ռեֆորմ. ինչու Հայաստանում չեն մշակվում հողերը, և ինչ է պետք անել դրա համար

ՀՀ կառավարությունը մտադիր է հանրապետության չմշակվող հողերը դարձնել մշակովի։ Գործադիրը մտադիր է այնպիսի մեխանիզմներ ներդնել, որոնց պարագայում անգամ հողի սեփականատիրոջ՝ երկրից բացակայելու պարագայում այդ հողը մշակվի։ Պետությունը այն, ըստ վարչապետի, կարող է վարձակալությամբ վերցնել սեփականատիրոջից և կրկին վարձակալությամբ այն հանձնել մեկին, ով կզբաղվի հողի մշակությամբ։ «Մենք այսօր հանրապետությունում ունենք գյուղատնտեսական նշանակության բազմաթիվ հողեր, որոնք նպատակային չեն օգտագործվում, այդ հողերի սեփականատերերի մեծ մասը Հայաստանում չեն բնակվում, որպեսզի մենք իրենց հետ խոսենք, համոզենք մշակել այդ հողերը։ Հետևաբար, մենք մտածել ենք այնպիսի մեխանիզմ ներդնել ՀՀ-ում, որ, ըստ մարզերի և ըստ հողի կատեգորիաների, մենք սահմանենք հողի վարձակալության պետական գին, և երբ ունենանք օրենսդրական կարգավորում, ըստ որի, եթե այդ հողը երկար ժամանակ չի օգտագործվում և կապ չունի՝ սեփականատերը ՀՀ-ում է, թե ՀՀ-ում չէ, օրենքի ուժով սեփականատիրոջից վարձակալությամբ վերցնենք հողը, նրան վճարենք վարձակալության գումարը, և պետությունը այն կրկին վարձակալությամբ հանձնի այն տնտեսվարողին, որը պատրաստ է այն մշակել։ Այս կարգավորման դեպքում մենք չմշակվող հողը դարձնում ենք մշակվող՝ սեփականատիրոջը վճարելով վարձակալության վճար։ Սա ամենասկզբունքային փոփոխություններից մեկն է»,- կառավարության վերջին նիստի ժամանակ ընդգծեց վարչապետը՝ հավելելով, որ սրան զուգահեռ բազմաթիվ խնդիրներ կան՝ սկսած հողերի քարտեզագրումից, վերջացրած այն, որ ունի հողը մի քանի սեփականատերեր և այլն։

Փաստաբան Գևորգ Գյոզալյանի խոսքերով՝ իրավական տեսանկյունից, սեփականության իրավունքի տեսանկյունից նման փոփոխությունները խնդրահարույց չեն, խնդիրներ չեն կարող առաջանալ, քանի որ ՀՀ-ում արդեն իսկ նման ինստիտուտներ կան։ Խնդիրներ կարող են նյուանսներում առաջանալ, բայց դրանք էլ կարող են քննարկվել և լուծվել։ «Իրավական առումով խնդիր չկա, այդ կարգավորումը կա նաև գործող իրավահարաբերություններում։ Քաղաքացիական օրենսգրքի 280 հոդվածը և դրա մասին է։ Եթե հողը 30-40 տարի չի մշակվում, և այն պետությունը վարձակալությամբ վերցնի ու տա մշակողին, չեմ կարծում, որ սեփականության իրավունքի միջամտության խնդիր առաջանա։ Պարզապես, եթե նոր փոփոխություններ լինեն, ապա պետք է հստակ լինեն ժամկետները, թե՝ եթե մեկ տարի չի օգտագործվում հողը, դրա վրա տարածվո՞ւմ է, թե՞ ոչ։ Թե պետք է 10 տարի չմշակվի և այլ նրբություններ»,-ասաց փաստաբանը։

Մեկ այլ փաստաբան Նորայր Նորիկյանը շատ կարևոր է որակում այս փոփոխությունը։ «Դեռևս անցած տարի եմ անդրադարձել այս խնդրին՝ ընդգծելով, որ մենք պարտավոր ենք իրականացնել հողային նոր ռեֆորմ՝ այն հստակ ուղերձով, որ Հայաստանում անմշակ հող չպետք է լինի: Բոլորը պետք է գիտակցեն, որ երկիրը պահվում է հողը մշակելով: Պետք է փրկել գյուղերը մեռնելուց: Սա չափից դուրս կարևոր հարց է, և պետք է ճիշտ իրավական կարգավորումներ սահմանվեն և կյանքի կոչվեն»,- կարծում է Նորիկյանը։

Ագրոգյուղացիական միավորում ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանի խոսքերով՝ Հայաստանի բոլոր հողերը քարտեզագրված են, որի վրա հսկայական գումարներ են ծախսվել նախկինում, բայց եթե ցանկություն կա գյուղատնտեսական նշանակության հողերը մշակովի դարձնել, ապա խնդիրները պետք է այլ տեղ փնտրել։ «Այո, վարչապետը ճիշտ է ասում, որ Հայաստանում բավականին հողեր չեն օգտագործվում, չեն մշակվում, բայց դրա դրդապատճառներն են պետք պարզել, թե ինչի չեն օգտագործվում, նոր լուծումները տալ։ Մենք ֆերմերներ ունենք, որ մինչև 150 հեկտար հող են մշակում, որից 10 տոկոսն է իրենցը, մնացածը վարձակալված հողեր են։ Այսինքն՝ եթե մենք ճիշտ կազմակերպենք արտադրությունը, հասկանանք, թե երկիրը ուր ենք տանում, գյուղնախարարություն էլ չփակենք, կկարողանանք խնդիր լուծել»,- ասաց Բերբերյանը՝ հավելելով, որ խնդիրները այլ տեղ են։ «Հողերը չեն մշակվում, որովհետև ջրային տնտեսության հետ խնդիր կա, որ ոռոգովի հողերը պակասել են շեշտակի, շուկայի խնդիր կա, վերամշակման խնդիր կա, մարկետինգի խնդիր կա, որ նոր շուկաներ չեն գտնվում։ Եթե տարիներ առաջ մենք կարտոֆիլ էինք արտահանում, հիմա մենք դարձել ենք կարտոֆիլ ներկրող երկիր, և ոչ ոք չի ուզում այդ հարցերի պատասխանը տա։ Հայաստանը տարեցտարի գնալով դառնում է ներկրող երկիր։ Այնպես որ, խնդիրը մասնագիտական հմտությունների մեջ է։ Եթե մասնագիտական հմտությունները լինեն, կառավարությունն էլ ճիշտ ուղու վրա լինի և գումարները սմարթկովերի վրա ուղղելու փոխարեն ուղղի գյուղացուն, սուբսիդիաներով բանկերին չհարստացնի, ՋՕ-ների մոնոպոլին վերցվի, բոլոր խնդիրներն էլ կլուծվեն»,-ընդգծեց Բերբերյանը՝ հավելելով, որ, օրինակի համար, 1 հեկտար կարտոֆիլի ցանքատարածությունը ոռոգելու համար գյուղացին առավելագույնը ծախսում է 700-1000 լ/խմ ջուր, իսկ ՋՕ-ները գանձում են գումարը 1600 լ/խմ-ի համար, որը իրական թալան է։ «Դե, որ մի կողմից բանկը թալանի գյուղացուն, մի կողմից՝ ՋՕԸ-ները, մյուս կողմից՝ վերավաճառողները, ոչ ոքի մոտ էլ ցանկություն չի առաջանա հող մշակել, հողերն էլ կմնան պարապ-սարապ»,- եզրափակեց Հրաչ Բերբերյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում