Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

Պաշտոնական Երևանն իրավունք չունի սրան մատերի արանքով նայել. նրանց համար պետք է պարզ լինի՝ ՀՀԿ-ի էմիսարները դրսում ինչով են զբաղված

Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության (CDI) Գործադիր կոմիտեն, որի հերթական նիստը տեղի ունեցավ Յոջիակարտա քաղաքում (Ինդոնեզիա), ընդունել է բանաձև Հայաստանում քաղաքական իրավիճակի վերաբերյալ: Բանաձևում անդրադարձ է կատարվում Հայաստանում ժողովրդավարության խնդիրներին, մամուլի ազատությանը, դատական համակարգի քաղաքականացվածությանը և Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հանդեպ իրականացվող «ճնշումներին»։ Բանաձևը հեղինակել և ներկայացրել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը:

Այսպիսով՝ Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը (CDI) նախազգուշացնում է Հայաստանի կառավարությանը դեպի ավտորիտարիզմի ճանապարհ անցնելու մասին և ահազանգում, որ հանրային ճնշումը չարաշահելով՝ իշխող կուսակցության օգտին զսպումների և հակակշիռների համակարգը բացասականորեն փոխելը մեծ հետընթաց քայլ կլինի։ Կոչ է անում Հայաստանի իշխանություններին ամբողջովին հարգել դատական ​​համակարգի անկախությունը և զերծ մնալ դատական ​​որոշումների վրա ազդելուց և դրանք ցանկացած քաղաքական գործիքակազմի վերածելուց։ Լուրջ մտահոգություններ է հայտնում այն մասին, որ Հայաստանի դատական ​​համակարգը դառնում է իշխանությունների ձեռքում քաղաքական հակառակորդների դեմ պատժի միջոց։ Նաև՝ իր մտահոգություններն է հայտնում ՍԴ նախագահ պարոն Թովմասյանի դեմ ճնշումների և հարուցված քրեական գործի կապակցությամբ:

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ ցավալի է, որ նման փաստաթուղթ է ընդունվել. «Որովհետև այդ մտահոգություններն իրականության հետ որևէ կապ չունեն։ Ըստ ամենայնի՝ այդ փաստաթուղթն ընդունողները ընդհանրապես տեղյակ չեն Հայաստանում տեղի ունեցող գործընթացներից, իսկ եթե տեղյակ են, ապա միակողմանի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Մեհրաբյանի՝ սա նաև խոսում է մի կարևոր խնդրի մասին. «Պաշտոնական Երևանը, ցավոք սրտի, համապատասխան ջանքեր չի գործադրում Հանրապետական կուսակցության որոշ գործիչների ակտիվությունը չեզոքացնելու համար, դիվանագիտական ջանքերը պակասում են։ Մենք տեսնում ենք, որ նախկին համակարգի ներկայացուցիչների ջանքերը կարող են Եվրոպայում որոշ լոկալ հաջողություններ ունենալ։ Չնայած սա որևէ բան չի փոխում, այնուամենայնիվ մտածելու տեղ է տալիս։ Այդ մարդիկ սպասարկում են Հայաստանի նախկին, կոռուպցիոն համակարգը, պետությունը զավթած կազմակերպված քրեական խմբավորման շահերը և ժողովրդավարական հռետորաբանությունը, և բառամթերքն իրենց հետ ընդհանրապես կապ չունի։ Մենք չենք տեսնում մեր դիվանագիտության ջանքերը եվրոպական ուղղությամբ։ Իսկ արդյունքում ստանում ենք այն, ինչ ստանում ենք»։

Մեր զրուցակիցը նկատեց՝ սա ակնհայտ բացթողում է ՀՀ նոր իշխանությունների կողմից։ «Պաշտոնական Երևանն իրավունք չունի նման բաներին մատերի արանքով նայել։ Եվրոպական լսարանին պետք է ամբողջությամբ պարզ լինի, թե այդ ՀՀԿ-ի կողմից էմիսարները ինչ լոբբինգով են իրականում զբաղված։ Նման փաստաթղթերը ոչինչ չեն փոխում, իրականության հետ կապ չունեն, և հետո ո՞վ են այդ մարդիկ ընդհանրապես»,- եզրափակեց նա։

ՄԱՀՀԻ փորձագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ նշյալ կառույցին լուրջ վերաբերել պետք չէ, այն ազդեցիկ չէ։ «Բայց, միևնույն ժամանակ, իշխանությունները լավ կանեն, որ իրենց վարքագծին հետևեն ու չանեն այնպիսի քայլեր, որ կարողանա տարբեր կառույցներում Հայաստանի դեմ զեկույցներ ընդունվեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Վարդանյանը միևնույն ժամանակ հիշեցնում է՝ ՀՀԿ-ի ընդդիմությունն էլ ժամանակին տարբեր կառույցներում աշխատանք էր տանում, որ Հայաստանի դեմ զեկույցներ ընդունվեն, ու այժմյան ընդդիմադիր հանրապետականները գնում են այդ ճանապարհով. «Այդ պատճառով ես շատերի նման կոշտ հայտարարություն չէի անի ու չէի ասի, թե դա դավաճանություն է, ինչ-որ տեղ նորմալ է։ Բայց նաև իշխանությունը պետք է ուշադիր լինի, նման բանաձևերի տեղիք չտա»։

Մեր զրուցակիցը նաև շեշտեց՝ ՀՀ իշխող այժմյան ուժը նման կառույցներին անդամագրված չէ, իսկ ՀՀԿ-ի համար այդ առումով հեշտ է, ներսից կապեր ունեն ու կարողանում են աշխատանք տանել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում